Ս. Օհանյանն անձամբ կվերահսկի ծառայողական քննությունը
Սահմանային շրջայցերի շրջանակներում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 13-ին այցելել է այն զորամասը, որտեղ հունվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Այս մասին Panorama.am-ին հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ա. Հովհաննիսյանի փոխանցմամբ, Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ստեղծված իրավիճակին, ապա ծառայողական քննություն նշանակել:
«Նախարարը վերոնշյալ գործը վերցրել է իր անձնական վերահսկողության տակ»,- նշեց նա:
Հարցին, թե ինչպես է հոսպիտալ տեղափոխված զինծառայողի առողջական վիճակը, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ վերջինիս առողջական վիճակում բարելավում է նկատվում:
Նախորդիվ`
ՊՆ-ն քննում է 18-ամյա զինծառայողի ծեծի հանգամանքները
Զինծառայողի հետ կապված միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները