Օրվա թեմա 11:12 23/06/2014

«Երևան դեժավյու». Աֆրիկյանների ակումբի շենքը

Հեղինակ` Մարի Թարյան

Հին Երևանի վերջին քարերից մեկն է պոկվում: Աֆրիկյանների տոհմի ընտանեկան հիշողությունն ապամոտնաժում են: 

«Երևան դեժավյու»-ի այս թողարկմանը՝ հին Երևանից մնացած վերջին կտորներից մեկի՝ Աֆրիկյանների ակումբի դեժավյու՝ ճարտարապետ Արսեն Կարապետյանի և Աֆրիկյանների տոհմից Արմեն Աֆրիկյանի հետ: 

«Առաքել Աֆրիկյանն իր միջոցներով 1900-ականների սկզբին կառուցել է այս շենքը: Այն բնակելի տուն չի եղել, այլ ակումբային շենք, որտեղ հին երևանցիները հավաքվում էին, ժամանակ էին անցկացնում: Ժողովրդի մեջ կար վարկած՝ ասում էին, որ սա հասարակաց տուն է, բայց ոչ թե հասարակաց տուն է եղել, այլ հասարակության համար տուն»,- ասում է Արմեն Աֆրիկյանը:

Աֆրիկյանների ակումբի շենքը 1922 թվականին ազգայնացվել է, այդ ժամանակ ոչ մի փաստաթուղթ Առաքել Աֆրիկյանին չի տրվել, միայն ազգայնացրել են և ընտանիքին հայտնել, որ այն այլևս իրենց չի պատկանում:

Հետագայում այն դարձել է Արտակարգ կոմիտեի շենքը: Կա վարկած, որ նկուղում սենյակներ են եղել, որտեղ կալանավորներին են պահել, գնդակահարել են:

«Երբ շենքը սկսեցին քանդել, մենք գտանք մի դուռ, որը ոնց որ գաղութի դուռ լիներ, հավանական է, որ իրոք պատմությունը ճիշտ է ու եղել է»,- պատմում է նա:

Այս պատմություններն են, որ շենքը լուռ կրում է իր մեջ ու որոնք այսօր հերթով փորձում են ապամոտնաժել: Ինչով է հետաքրքիր շենքը: Ըստ ճարտարապետ Արսեն Կարապետյանի, այն հետաքրքիր է բարձրաքանդակներով: Նրա խոսքով, դժվար է ասել, թե այն ճարտարապետական իմաստով ինչ-որ հատուկ հուշարձան է, բայց Հայաստանի ու Երևանի համար մի առանձնահատկություն ունի:

«Մենք շատ քիչ հասարակական կառույցներ ունենք պահպանված: Հատուկենտ պահպանվածների մեջ էլ մեծ մասը պետական շենքերն են: Որպես զուտ հասարակական օգտագործման շենք միակն է: Հասարակաց տան վարկածը կա, բայց խոսքը գնում է առաջին հանրապետության ժամանակաշրջանի մասին, ոչ թե միանգամից կառուցվելուց հետո: Շատ հնարավոր է, դա էլ է հետաքրքիր որովհետև քաղաքային կյանքի հատուկ անկյուն է եղել միշտ: Ասեմ, որ այդ շենքը միշտ աչքի է ընկել, բոլորը հատուկ ուշադրություն են դարձրել: Թյուր կարծիք կա, որ Երևանում մինչև Թամանյանը ոչ մի բան չի եղել, իրականում այդպես չէ: Այս շենքը գալիս է ապացուցելու, որ իրականում այդպիսի մշակութային շերտ կար, որը մենք, ցավոք, կորցրեցինք»,- ասում է ճարտարապետը:

Ըստ Արսեն Կարապետյանի, Աֆրիկյանների այս շենքն իր վրա մոդեռնի տարրեր է կրում, բայց մի քիչ միամիտ արված. «Դրանով այն մի տեսակ ավելի մտերմիկ ու տաք է դառնում»:

***
Աֆրիկյանները Երևանում շատ մեծ ներդրում են ունեցել: Այս ընտանիքն է քաղաքին ջուր տվել, մեծ բարեգործություններ են արել: Իսկ մինչ ջրմուղի հիմնադրումը նա ամեն շաբաթ կիրակի ջուր էր բերում տակառներով և բաժանում քաղաքի բնակիչներին: Աղքատներին կտորեղեն, յուղ ու բրինձ էր տալիս:

«Ես շատ ափսոսում են, այսպիսի տոհմ ենք, որը տվել է ջուր, կյանք, և այսօր այս վիճակում է հայտնվել, հուշարձանններից միայն երկուսն են պահպանվել, մեկն էլ հիմա ապամոնտաժում են»,- ասում է Արմեն Աֆրիկյանը:

Ազգայնացման ժամանակ՝ 22 թվականին, Առաքել Աֆրիկյանն իր ողջ ունեցվածքը կորցրեց: Արմեն Աֆրիկյանին իր պապը պատմել է, որ երբ Առաքելը միջոց չուներ ապրելու, ձեռքերը հետևը դրած, մեծ գրպաններով հագուստով քայլում էր Կիրովի այգում ու մարդիկ «պատասխանում էին» Առաքելի բարեգործություններին:

«Այգում քայլելիս նրա գրպաններում միշտ կոպեկներ էին լցնում, գալիս էր տուն, գրպանում լիքը կոպեկներ կային»,- ընտանեկան հիշողություններով է կիսվում Արմեն Աֆրիկյանը:

Նա ցավ է հայտնում, որ այսօր իր ընտանեկան հիշողությունն են ապամոնտաժում, որը ժամանակի ընթացքում մոռացվելու է:

***
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը, անդրադառնալով շենքի ապամոնտաժմանը, նկատում է, որ եթե ամեն ինչ թափանցիկ լիներ, քաղաքաշինությունը ցանկացած դեմքի համար բավարար միջոցներ ունի. «Բայց վստահել սրտի վիրահատություն մի հիվանդանոցի, որտեղ մարդիկ են շարունակ մահանում, օրգաններ են կորում, ինձ թվում է ոչ մեկ չէր համաձայնի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութում օգտագործվել են լուսանկարներ Հայկ Բիանջյանի անձնական արխիվից և hinyerevan.com կայքից:

«Երևան դեժավյու» նախագծի նախորդ թողարկումները`

«Երևան դեժավյու». Ճոպանուղին, Աճառյանի անվան դպրոցն ու «Հայնախագծի» շենքը

«Երևան դեժավյու». Արվեստագետների շենքը

«Երևան դեժավյու». Հին ոճի առանձնատներով և փոքրիկ այգիներով` Բաղրամյան պողոտան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}