Հակառակորդը 4 ժամ կրակի տակ է պահել Չինարին
Հակառակորդը երեկ գիշերը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ և 4 ժամ շարունակ կրակի տակ պահել բնակավայրը:
«Կրակոցներ են եղել մինչև գիշերը ժամը 1:30-ը: Թեթևակի վնասներ են` տանիք, պատուհան: Ժողովուրդն արդեն սովորել է, պաշտպանվում են: Գիշերային ժամերին լույսերն անջատում ենք, մի տեղ պատսպարվում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը:
Նա տեղեկացրեց, որ գնդակոծությունից վիրավորներ ու մեծ նյութական վնասներ չունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում