Արցախում ականի պայթյունից վիրավորվել է Արմավիրի քաղաքապետը և ևս երկուսը. Կա զոհ
Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի հյուսիսային մասում. ԼՂՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ ականապատ տարածքում պայթել է «Վիլիս» մակնիշի մեքենան, ինչի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, վիրավորվել է ևս երկու անձ, իսկ մեկը մահացել է:
Այս պահին, ըստ աղբյուրի, քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և մյուս երկու վիրավորները ԼՂՀ-ից ուղղաթիռով տեղափոխվում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: