Հ. Ինջիղուլյանը խոսել է հարազատների հետ. առողջական խնդիրներ չունի
Ադրբեջանից երրորդ երկիր տեղափոխված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը խոսել է հարազատների հետ և ասել, որ իրեն շատ լավ է զգում: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:
«Առողջական խնդիրներ չունի ու եթե ազատության մեջ է՝ արդեն լավ է»,-նշեց Հարությունն՝ ավելացնելով, որ դեռ հստակ տեղեկություն չունեն, թե նա երբ կհասնի իր ուզած եկիրը:
«Հիմա արդեն հույս ունենք, որ նա նաև տուն կվերադառնա: Կարևորն այժմ այն է, որ Հակոբը Ադրբեջանում չէ և ազատության մեջ է»,-շեշտեց Հարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները