ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հոսպիտալացված երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Նախնական տվյալներով` երեքի մոտ հաստատվել է շիգելոս աղիքային հիվանդությունը: Մանկապարտեզի աշխատակիցները ևս ենթարկվել են մանրէաբանական հետազոտության: Բոլոր սաների նկատմամբ բժշկական հսկողություն է սահմանվել:
Թունավորման պատճառները ուսումնասիրվում են:
Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան Եղվարդ է մեկնել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնագետների հետ:
Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման հետևանքով այս պահի դրությամբ հոսպիտալացվել է 3-6 տարեկան 51 երեխա, որից 33-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 17-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եվս 7 երեխա ստանում է ամբուլատոր բուժում:
Նախարարը մինչ ուշ գիշեր գտնվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, զրուցել երեխաների ծնողների հետ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի խմբերը բակային համայցեր են կատարել: Կասկածելի դեպքերը հոսպիտալացվել են: Մասնագետների կողմից ձեռնարկված համաճարակաբանական հետազոտությունները և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
Երեխաների առողջական վիճակի և հակահամաճարակային աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Իրավիճակը վերահսկելի է և գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո:
Նախորդող հրապարակումներ՝
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին