Սերյոժա Ավետիսյանին արդեն սկսել են կերակրել զոնդի օգնությամբ. Առողջապահության նախարար
Գյումրիի ոճրագործությունից տուժած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակում կան աննշան դրական փոփոխություններ և մոտակա 2-3 օրվա ընթացքում երեխան դեռևս լինելու է արհեստական շնչառության ապարատի ներքո: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ կտրող ծակող վերքերով, որոնցից մեկը ներթափանցում է որովայնի խոռոչ: Երեխան ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժնում, վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բազմագործոն օրգանների անբավարարությունից երեխային հաջողվել է հանել: Ուշադրության կենտրոնում է ուղեղի հյուսվածքի տուժած հատվածը»,- ասաց նախարարը:
Ա.Մուրադյանը միաժամանակ նշեց, որ այս պահին դրական միտում է, որ երեխային սկսել են կերակրել զոնդով: Նախարարը վստահեցրեց, որ երեխան ապահովված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներ, պարագաներով, դեղորայքով և գտնվում է առաջատար մասնագետների ուշադրության կենտրոնում:
Նախորդող հրապարակումներ՝
Գյումրիի դեպքից փրկված փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալը հարցաքննվել է
Քննարկվում է Գյումրիի դեպքից փրկված փոքրիկին Երևան տեղափոխելու հարցը
Հարցաքննվել են Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները. ՀՀ քննչական կոմիտե
Գյումրիի միջադեպի առիթով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Փոխոստիկանապետ. Զինվորականը առողջական խնդիրներ չի ունեցել, գտնվել է նորմալ, ադեկվատ վիճակում (տեսանյութ)
Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները. Արմեն Մուրադյան