Վատիկանում ցանկանում են Գրիգոր Նարեկացուն եկեղեցական դոկտորի կոչման արժանացնել
Վատիկանում ավարտվում է Սրբերի միաբանության ժողովը, որի ժամանակ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել Հռոմի պապի հայտարարության համար, որով նա հայտնելու է, թե ով է ստանալու եկեղեցական դոկտորի կոչում: Այս մասին գրում է infocatolica.com կայքը:
Այդ կոչումը տրվում է վաստակավոր աստվածաբանների: Այս անգամ այդ կոչմանն արժանանալու է Սուրբ Գրիգոր Նարեկացին: Նրան Կաթոլիկ աշխարհում համեմատում են Սուրբ Ավգուստինի հետ՝ հաշվի առնելով առաջին հերթին ոչ թե աշխատությունների քանակը, այլ ազդեցությունը հավատացյալների շրջանում:
Կայքը մանրամասն անդրադառնում է Նարեկացու կենսագրությանը: Նշվում է, որ նա մեծապես նպաստել է հայ առաքելական եկեղեցու զարգացմանը: Կայքը գրում է, որ Նարեկավանքը, որտեղ սովորել է Գրիգոր Նարեկացին, 1915 թվականին Հայոց Ցեղասպանության ժամանակ հիմնովին ավերվել է, իսկ 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությանը զոհ է գնացել 1,5-2 միլիոն հայ:
infocatolica.com-ը գրում է, որ Նարեկացին ականավոր աստվածաբան է և հայ գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, իսկ 1984 թվականին կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն Նարեկացու բանաստեղծությունների հիման վրա գրել է կոնցերտ երգչախմբի համար:
Ալբերտո Ռոխոյի հոդվածն ավարտվում է «Մատյան ողբերգություն»-ից մեջբերմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին