Շատ ազդեցիկ կլինի ՀՀ անձնագիր հանձնել Դանիել Դեքերին հենց ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում. Արա Գևորգյան
Ամերիկացի երգիչ, երգահան Դանիել Դեքերն (Daniel Decker) ուզում է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Այդ մասին տեղեկացնում է հայ երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը:
«Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն ուզում է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Կարծում եմ՝ շատ ազդեցիկ կլինի ՀՀ անձնագիր հանձնել նրան հենց ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արա Գևորգյանը։
Դեքերը պուերտորիկացի երգիչ, երգահան է, ապրել, մեծացել է Նյու Յորքում: Համագործակցել է Արա Գևորգյանի հետ:
Նրանք միասին կատարել են «Մուշ» ստեղծագործությունը, որն առաջին անգամ ներկայացվել է 2002-ին Սարդարապատում Հայաստանի Անկախության օրը: Այնուհետև նա կատարել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ադանա» երգը, որով մեծ ճանաչում ունեցավ հայերի շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան