Կիլիկիո կաթողիկոսարանը Սիսի նստավայրը վերադարձնելու պահանջով հայց է ներկայացնում Թուրքիայի ՍԴ
Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսարանը պատրաստվում է Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացնել՝ պահանջելով վերադարձնել Սիսի նստավայրը: Asbarez-ը տեղեկացնում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի ապրիլի 29-ին Վաշինգթոնում գտնվող «Լիսակոր» մամլո սրահում:
Ըստ աղբյուրի, մամուլի ասուլիսին մասնակցելու են Արևելյան թեմի առաջնորդ Օշական արք. Չոլոյանը, իրավական գլխավոր խորհրդական և Լա Հեյի ատյանում ՄԱԿ-ի նախկին դատախազ Փայամ Ախավան, թուրքական օրենքների գծով խորհրդական Ջեմ Սոֆուօղլուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության խորհրդական Թենի Փերի Սիմոնյանը և Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Փայամ Ախավան հայտնել է, որ դատի նպատակն է «ացյալի վերքերը դարմանել արդար քայլով, նպաստել Հայաստան Թուրքիա հարաբերությունների բարելավմանը»:
Նրա խոսքով, դատի ընթացքը ցույց կտա, թե Անկարայի իշխանությունները որքանով են հարգում քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքները:
Սիսի կաթողիկոսարանն ու դրան կից վանքն ու եկեղեցին բռնագրավվել էին Հայոց ցեղասպանության ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին