Վարդան Պետրոսյանը միացել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին
Դերասան Վարդան Պետրոսյանը, որը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր կեսօրից հացադուլ է հայտարարել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Պետրոսյանի քույրը` Աշխեն Պետրոսյանը: Նրա խոսքով, դերասանը հացադուլը հայտարարել է ի զորակցություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» շարժման մասնակիցների:
«Ես ֆիզիկապես այդտեղ չեմ, բայց այսպես կարող եմ իմ զորակցությունը հայտնել բողոքի բոլոր մասնակիցներին»,- փոխանցել է Վարդան Պետրոսյանը:
ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը տեղյակ չէր և Panorama.am-ի հարցին ի պատասխան խոստացավ ճշտել, բայց իր նշած ժամկետին երբ փորձեցինք զանգահարել նրան, հեռախոսն անջատված էր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին