ՀՀ տարածքին մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ. Սուրենյան
Հանրապետության տարածքում դիտվում է բարձր ջերմային ֆոն, չոր եղանակ: Հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրանալու է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա հայտնեց, որ այդ օրերին Արարատյան դաշտում, Երևանում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, ոչ ծառածածկ հատվածներում՝ 41 աստիճանի:
Ըստ նրա, Հայաստանի տարածքին մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ: Այդ օրերին գրանցվելու է խոնավության անկում, բույսերի մոտ նկատվելու է արագ ջրազրկում: Գ. Սուրենյանն ասաց, որ գյուղատնտեսներին խորհուրդ են տալիս արագացված ոռոգում կատարել, որ բույսերը չջրազրկվեն, իսկ մարդիկ խուսափան ակտիվ գործունեությունից, ժամը 13-17:00-ն արեգակի անմիջական ճառագայթներից, ընդունեն շատ հեղուկներ, այլապես մարդու օրգանիզմն ընկնում է սթրեսի մեջ, զգացողությունը վատանում է:
Գ. Սուրենյանն ասաց, այս օրերին երեկոյան ժամերին դիտվող քամիներն հուլիսի 31-ից դադարելու են, երեկոյան ժամերին բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է. եթե այս օրերին ժամը 19:00-22:00-ն գրանցվում է 28-30 աստիճան տաքություն, հուլիսի 31-ից կգրանցվի 34-35 աստիճան տաքություն, ինչը բարձր ջերմաստիճան է այդ ժամերի համար:
Գ. Սուրենյանի ներկայացմամբ, սպասվում է տաք օգոստոս, ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում. «Այդ ամսվա տեղումների նորման շատ չնչին է, ընդամենը 9 մմ՝ մեկ նորմալ անձրև»:
Արարատյան դաշտում, Երևանում օգոստոսի առաջին օրերին սպասվում է 39-40 աստիճան, օգոստոսի երկրորդ կեսին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի անկում:
Գ. Սուրենյանն ասաց, որ պետհիդրոմետ ծառայությունը զգուշացնում է՝ պայմանավորված չոր եղանակով, բարձր ջերմային ֆոնով, ստեղծվել է հրդեհավտանգ իրավիճակ, ցուցաբերել զգոնություն, նույնիսկ ծխածոտի մեկ գլանակը կարող է դառնալ հրդեհի պատճառ:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է բարձր ջերմաստիճանի պատճառով պետական հիմնարկներում աշխատանքները դադարեցվեն, նա ասաց, որ այդ հարցով պետք է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ապա հավելեց, որ ինչքան իրեն հայտնի է, ՀՀ-ում համապատասխան օրենք չկա, որ 40-ից բարձր ջերմաստիճանի դեպքում աշխատանքները դադարեցվեն, բայց տրվում են լրացուցիչ ոչ աշխատանքային ժամեր:
Նախորդող հրապարակումներ՝
Օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը
Առաջիկա օրերին սպասվում է 40 աստիճան տաքություն. հիդրոմետ ծառայություն