ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՑ ԻՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶ
Սեպտեմբերի 22-ից սկսած Իրանը Հայաստանին գազ կմատակարարի: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի ազգային «Գազէքսպորտ» ընկերության մենեջմենտի գծով տնօրեն Նաստրոլա Սեիֆին:
Աղբյուրի հաղորդմամբ, գազի մատակարարման առաջին փուլում նախատեսված է մեկ տարում Հայաստան արտահանել 400 մլն խորանարդ մետր գազ: Սակայն Իրան-Հայաստան 141 կմ երկարությամբ գազատարի շահագործման հանձնելուց հետո գազի մատակարարման ծավալները կհասնեն տարեկան 3,2 մլրդ խմ-ի:
Խողովակաշարի կառուցման ծախսերը գնահատվում են 220-250 մլն դոլար: Ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի, 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին կմատակարարի 36 մլրդ խմ բնական գազ, միևնույն ժամանակ պայմանագիրը ենթադրում է 5 տարով երկարացում, որի դեպքում մատակարարված գազի ողջ ծավալը կհասցվի 47 մլրդ խմ:
Հիշեցնենք, որ գազատարի առաջին հատվածի բացման հանդիսավոր արարողությունը երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Մահմուդ Ահմադինեժադայի մասնակցությամբ կայացավ մարտի 19-ին` Իրանին սահմանակից հայկական Ագարակ քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա