«ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՆ ՍՆՈՒՑՈՂ ՄԱԼՈՒԽՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՆԱՍՎԵԼ Է
Հայաստանի բջջային օպերատոր «ԱրմենՏել» (ապրանքանիշը «Beeline») ընկերության ինտերնետ կապ սնուցող մալուխներից մեկը Վրաստանի տարածքում վնասվել է և այժմ վրացական կողմը աշխատանքներ է տանում այն վերանորոգելու համար: Panorama.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաև «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի մենեջեր Արմեն Ախիյանը: «Մեր ընկերությունն ունի մի քանի մալուխներ, որոնցով սնվում է, ու այդ մալուխի վնասվելը ոչնչով չի անդրադարձել կապի վրա և խնդիրներ չի հարուցել», -հավելեց ընկերության ներկայացուցիչը:
Հնարավո՞ր է, որ մալուխի վնասվելն է պատճառը, որ շատ հիմնարկներում ինտերնետ կապը դանդաղ է հարցին, Ախիյանը պատասխանեց. «Ես գոնե իմ համակարգչի վրա դա չեմ զգում: Չի կարող, որովհետև մյուս մալուխները լիովին բավարարում են ինտերնետ կապ ստանալու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա