ArmTech 2009-ը թույլ կտա ի հայտ բերել բարձր տեխնոլոգիաների զարգացման համար առավել նպատակահարմար ուղղություններ
«ԱրմԹեք 2009» կոնգրեսը թույլ կտա ի հայտ բերել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման համար առավել նպատակահարմար ուղղություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր նախագահ Արմեն Գրիգորյանը: Հիշեցնենք, որ կոնգրեսը կանցկացվի նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ Սիլիկոնյան հովտում: Կոնգրեսի նպատակն է ստեղծել բարձր տեղնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն:
Կառավարական պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված է լինելու ավելի քան 100 մարդ, որոնք ներկայացնում են 40-50 ընկերություն: Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում կոնգրեսի անցկացմանը և մասնակցում է դրա ֆինանսավորմանը: Ա. Գրիգորյանի խոսքով, կոնգրեսի ընթացքում կքննարկվեն տարբեր բնագավառներում բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրները:
«Բարձրացնելով և քննարկելով առկա խնդիրները, մեր նպատակն է աշխարհի առաջատար ընկերություններին ցույց տալ Հայաստանի արդյունքներն ու հաջողությունները ՏՏ ոլորտում»,-ասաց Ա. Գրիգորյանը, նկատելով, որ վերջիններս կարող են ներդրումներ անել այս ոլորտում, իսկ անգամ մեկ խոշոր ընկերության մուտքը Հայաստան, ըստ նրա, մեծ արդյունք կլինի:
Կազմակերպիչները մտադիր են նման միջոցառումներ անցկացնել Ֆրանսիայում կամ Դուբայում:
Նախորդող հրապարակում՝ Նոյեմբերի 5-8-ը ԱՄՆ-ի Սան Հոսե քաղաքում կանցկացվի «ԱրմԹեք 2009» կոնֆերանսը. Մանրամասները քննարկվել են կառավարությունում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա