Տնտեսություն 14:06 30/04/2010

«Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք». երրորդ էքսպոն` Հայաստանի մասնակցությամբ

Այսօր երեկոյան` Երևանի ժամանակով 17:00-ին, չինական խոշորագույն քաղաքում` Շանհայում, պաշտոնապես կբացվի համաշխարհային «Էքսպո-2010» ցուցահանդեսը: Պաշտոնական բացմանը Չինաստանի նախագահի հրավերով մասնակցելու է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին Շանհայից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը: Մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվել էր ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը:

Տեղեկացնենք, որ համաշխարհային «Էքսպո» ցուցահանդեսները կազմակերպվում են հինգ տարին մեկ անգամ: Տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային փոխանակման տեսանկյունից համաշխարհային ցուցահանդեսները համարվում են խոշորագույն իրադարձություն, որոնք հարթակ են ոչ միայն երկրի պատմությունը և մշակույթը ցուցադրելու, նորարարական գաղափարներ և նվաճումներ փոխանակելու, այլև` ապագայի գլոբալ խնդիրների նկատմամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար:

«Էքսպո-2010»-ի անցկացման իրավունքի համար Չինաստանը մրցել է Ռուսաստանի, Հյուսիային Կորեայի, Լեհաստանի, Մեքսիկայի հետ:

Ըստ ամենայնի, չինական Շանհայը մրցակիցների նկատմամբ առավելության է հասել վերջին 20 տարում քաղաքաշինության բնագավառում ունեցած տպավորիչ ձեռքբերումների համար:

Հայաստանը «Էքսպո» ցուցահանդեսին այս տարի մասնակցում է երրորդ անգամ: Մինչ այդ մեր երկիրը հաջողությամբ մասնակցել է Հաննովերում (Գերմանիա) կայացած «Էքսպո-2000» և Աիչիյում (Ճապոնիա) կայացած «Էքսպո-2005» ցուցահանդեսներին:

«Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսը տևելու է կես տարի` 2010թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը: Ցուցահանդեսի խորագիրն է ՙԲարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք՚:

Կազմակերպիչների ներկայացմամբ, թեմայի ընտրությունը համաշխարհային ցուցահանդեսների 154-ամյա ավանդույթների շարունակությունն է.

«Էքսպո»-ների թեմաները միշտ էլ արտացոլել են տվյալ պատմական ժամանակաշրջանի համայն մարդկության հետաքրքրությունը:
Ըստ այդմ` այսօր քաղաքային միջավայրերում կենսամակարդակի բարձրացումը առանցքային հարց է դարձել թե ազգային կառավարություններում և թե ամբողջ աշխարհում: Մասնավորապես ժողովրդագրական կանխատեսումների համաձայն, արդեն այս տարի մոլորակի բնակչության մեծ մասը` շուրջ 55%-ը, ապրելու է քաղաքներում:

Այս հանգամանքը քաղաքներին լուրջ մարտահրավերներ է նետում. խցանումներ, օդի և շրջակա միջավայրի աղտոտում, սոցիալական կոնֆլիկտներ, մշակութային բախումներ: Հենց այդ խնդիրների լուծմանը, դրանց վերաբերյալ տարբեր երկրների տեսլականների ներկայացմանն է ուղղված «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին մասնակցում է 192 պետություն և 50 միջազգային կազմակերպություն: Կազմակերպիչներն ակնկալում են, որ վեցամսյա ցուցադրությունների ընթացքում կհյուրընկալեն մոտ 100 մլն այցելուի:

Եթե այս կանխատեսումներն իրականանան, համաշխարհային ցուցահանդեսների պատմության մեջ ամենամեծաթիվ հավանական մասնակցությունը կգրանցվի:

Միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, այցելուների հարմարավետությունն ապահովելու նպատակով Չինաստանը հսկայական ներդրումային ծրագիր է իրականացրել: Որոշ գնահատականներով ցուցահանդեսի տարածքի կառուցման, ենթակառուցվածքների ապահովման վրա չինական կողմը մոտ 22 մլրդ դոլարի ներդրում է կատարել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:12
Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Մայր Աթոռի...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամ
««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ, որպեսզի...
Աղբյուր` Panorama.am
15:52
Իսպանիայում զոհերի թիվը հասել է 95-ի
Իսպանիայի հարավում շտապօգնության ջոկատները շարունակում են փնտրել ջրհեղեղի հետևանքով անհետ կորած մարդկանց։ Այս մասին հայտնում են միջազգային...
Աղբյուր` Panorama.am
15:37
Միրզոյանի հայտարարությունը դավաճանnւթյան հասնող ցինիզմ է. Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հետ
Աղբյուր` Panorama.am
15:36
Հովհաննես Ավետիսյանը Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայրում է
Բժիշկ Գևորգ Թամամյանը գրում է. «Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա Ժամեր առաջ նամակ ստացա իմ ընկեր...
Աղբյուր` Panorama.am
15:36
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց իմ արդարացման դատավճիռը. Արսեն Բաբայան
«Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց արդարացման դատավճիռը։ Արդարացվածն այս անգամ ես եմ։ Իմ վերաբերյալ քրեա–քաղաքական գործով, որը սկսվել...
Աղբյուր` Panorama.am
15:23
Գարեգին Երկրորդը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ևս միացել է աղոթքի օրվա կոչին։
Աղբյուր` Panorama.am
15:15
Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է. Գեղամ Մանուկյան
«Վաղ առավոտից մի քանի ժամ Երևանի ՁՊՎ-ում էի (ձերբակալվածների պահպանման վայր): Մինչ ծրագրել էի այցելել նախօրեին ձերբակալված Աղվան...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կառավարությունն այսօր որոշեց 1.8 մլրդ դրամով օտարել Բժշկական համալսարանի մասնաշենքը
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում ընդունեց օտարել Պետական բժշկական համալսարանին պատկանող շինությունը։ Որոշման...
Աղբյուր` Panorama.am
14:47
Մենք էս վերջերս ենք գլխի ընկել, որ «շամպայնը» ոչ թե խմիչք է եղել այլ, ռեգիոնի անունը և նույնն է նաև կոնյակը. Նիկոլ Փաշինյան
«Մենք էս վերջերս ենք գլխի ընկել դրա մասին, երբ արձանագրել ենք, որ շամպայնը, ի սկզբանե, ոչ թե խմիչք է եղել, այլ դրանից առաջ ռեգիոնի անուն է...
Աղբյուր` Panorama.am
14:36
Ծննդյանս օրվա ամենախենթանալիք անակնկալը. Նազիկ Ավդալյան
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում։  Այսօր նա նշում է իր ծննդյան տարեդարձը։ Ծանրորդին մեծ անակնկալ է...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ամուլսարի հետ կապված ֆինանսավորման պրոցեսների մեջ ենք. Գևորգ Պապոյան
«Ամուլսարի հետ կապված հիմա գործընթաց կա, մասնավորապես, ներդրողների ֆինանսավորման հետ կապված պրոցեսների մեջ ենք»,-կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սարգսյան Հրաչի վրա ինչի՞ համար քրեական գործ հարուցված չի. Մեսրոպ Մանուկյան
«Սարգսյան Հրաչի վրա ինչի համար քրեական գործ հարուցված չի։ Այս մարդուն գոնե կանչեն պատասխանատվության ենթարկեն, տարել են ավելի լուրջ տեղ,...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կառավարությունը մոտ 2.7 մլրդ դրամ կհատկացրեց 4 կրթահամալիրի և 7 դպրոցի շինաշխատանքների համար
«Այս որոշման նախագծով մենք առաջարկում ենք վերաբաշխում անել 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծրագրերի իրականացման համար...
Աղբյուր` Panorama.am
13:57
Դուք, նաև ես տասնամյակներ կերակրվել ենք բաներով, որի հետևանքով տեղի է ունենում պետության կորուստ. Գևորգ Պապոյան
«Երկար ժամանակ տնտեսությունը, ներդրումները չեն եղել առաջնություն և հիմա ամեն դեսպանի առաջ չափելի ու կարևոր խնդիրը մենք պետք է դնենք՝...
Աղբյուր` Panorama.am
13:40
ՈՒՂԻՂ. Մ. Մանուկյանը ներկայացնում է «Թել-Սել»-ի և քաղաքապետարանի միջև «աբսուրդային» գործարքից ուշագրավ մանրամասներ
Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հրավիրել է ասուլիս հենց քաղաքապետարանի դիմաց՝ ներկայացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:06
ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ-ի անկախության օրը ճշգրիտ չգիտի. Փաշինյան
«Հարցման արդյունքում ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ-ի անկախության օրը ճշգրիտ չգիտի։ Էդ հարցումն իմ սեղանին դրված է»,-...
Աղբյուր` Panorama.am
13:05
«Գոյ» թատրոնի դերասանները դուրս են եկել թատրոնի շենքից, սպասում են ԱՆ վերլուծությանը
«Գոյ» թատրոնի դերասանները երեկ երեկոյան դուրս են եկել թատրոնի շենքից։ Նրանք հոկտեմբերի 28-ին մուտք էին գործել թատրոնի տարածք, ուր...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մելիքյան. Զենք պահելու մասին ֆեյք «օպերատիվ տվյալների» հիման վրա լուսաբացին ձերբակալվել է ևս 4 քաղաքացի
«Զենք պահելու մասին ֆեյք «օպերատիվ տվյալների» հիման վրա լուսաբացին ձերբակալվել է ևս 4 քաղաքացի։ Վերջին 2 օրերին մեզ հայտնի...
Աղբյուր` Panorama.am
12:58
Իջևանում մեքենան բախվել ճանապարհի եզրաքարերին. Կան տուժածներ
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 31-ին, ժամը 09:30-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Որ չմոռանամ Հադրութս
«Մեկ մեկ թվում ա, թե որ Հադրութի հետ կապված մի բան մոռանամ, հավասար կլինի նորից կորցնելուն։ Ու անընդհատ հիշում եմ, ամբողջ ուժով, մեծ ու...
Աղբյուր` Panorama.am
12:36
Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերության պատասխանատու անձինք պետբյուջե են վճարել չվճարված 100 մլն դրամ հարկեր
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
12:27
Արմինե Օհանյան. Ոչ թե ներդրումները հոսեցին դեպի Հայաստան, այլ Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվեց
«Կարելի է 24 ժամ միալար թվարկել բոլոր այն խոստումները, որոնք տվել են 2018-ին իշխանության եկած անձինք, և որոնք, իրենցից կախված կամ չկախված...
Աղբյուր` Panorama.am
12:16
Փաստաբան. Ձեր ապագա ՄԻԵԴ գանգատների համար ունիվերսալ հիմնավորում է տվել Արայիկ Հարությունյանը
«Այսպես կոչված ապօրինի ծագում ունեցող գույքի իբր բռնագանձման գործընթացներում ներգրավված հարգելի կոլեգաներ, ձեր ապագա եվրոպական դատարան...
Աղբյուր` Panorama.am
12:16
Մեր կողմից փոխզիջման առաջարկի հերն անիծեցիք. Արարատ Միրզոյանն՝ ընդդիմադիր պատգամավորին
«Ես չեմ կարող առանձին կտորներ հանրայնացնել։ Մեր բանակցություններում բազմաթիվ հարցեր կան, որոնք կողմերից որևէ մեկը բարձրացնում է և պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
12:15
Փորձեցի «Անա նանան քյե ղուրբան» երգը փնտրել Youtube-ում կամ համացանցում՝ 0 արդյունք.Նիկոլ Փաշինյան
«Որոշման նախագծի մեջ կար մի երգ «Անա նանան քյե ղուրբան» վերնագրով, երբ կարդացի, փորձեցի այս անունը փնտրել Youtube-ում կամ...
Աղբյուր` Panorama.am
11:34
Կառավարությունը բյուջեից մոտ 3 մլրդ դրամ հատկացրեց համայնքների սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը
«Որոշմամբ առաջարկում ենք մարզերին 2 մլրդ 903 մլն դրամի չափով գումար հատկացնել, որպեսզի մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար պետության...
Աղբյուր` Panorama.am
11:18
Հայոց ցեղասպանnւթյան միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ. Միրզոյան
«Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը  Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է»,- ԱԺ-ում 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ագրարային համալսարանի դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
Ագրարային համալսարանի դասախոսները  գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցները, ոստիկանների ուղեկցությամբ համալսարանից...
Աղբյուր` Panorama.am
11:10
Մենուա Սողոմոնյան. Ես վերադառնալու եմ ԵՊՀ
«Երևանի պետական համալսարանից ինձ ապօրինաբար ազատելը վիճարկող հայցադիմումս երկարատև արհեստական ձգձգումներից հետո ի վերջո ընդունվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման
11:21 31/10/2024

Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}