«Զվարթնոց». «Արմավիան» մշտապես խախտում է պարտքի մարման իր իսկ ներկայացրած ժամանակացույցը
««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ կողմից օդանավերի սպասարկման ներկայիս գները սահմանվել են 2005թ.` հաշվի առնելով օդանավակայանի զարգացման Մաստեր պլանը և առ այսօր չեն փոփոխվել»,-քիչ առաջ ի պատասխան «Արմավիա« ընկերության հայտարարության հաղորդագրություն է տարածել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ -ի հանրային կապերի բաժինը:
««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ անհանգստացած է «Արմավիա» ավիաընկերության կողմից երեք ամիս կուտակած պարտքի գումարի աճի կապակցությամբ: Անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ ավիաընկերությունը մշտապես խախտում է պարտքի մարման իր իսկ ներկայացրած ժամանակացույցը:
Ինչ վերաբերում է ավիավառելիքի սակագներին, նշվում է, որ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ավիավառելիքը ձեռք է բերում «Արմավիա» ավիաընկերության բաժնետիրոջը պատկանող Միկա Լիմիթեդ ընկերությունից և վաճառքի գին է սահմանում համաձայն ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի սահմանած բանաձևի: Ընդ որում ավիավառելիքի դիմաց վճարումը «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն կատարում է ավիավառելիքը ստանալու պահին, նույն օրը, առանց ուշացումների:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցավում է ուղևորներին ավիաընկերության կողմից պատճառված անհարմարությունների համար և հուսով է, որ ազգային ավիափոխադրողը շուտափույթ միջոցներ կձեռնարկի իրադրությունը շտկելու համար` ժամանակին կատարելով իր ստանձնած պարտավորությունները»,-ասված է հայտարարության մեջ:
Նախորդող նորություն`
«Արմավիան» բողոքում է «Զվարթնոցի» բարձր սակագներից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա