Այսօրվա ավարտին ՀՀ նախագահը հանդիպում կունենա Իտալիայի գործարարների հետ
Քիչ հետո տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ, որից հետո Հանրապետության ղեկավարը Բրասկի թանգարանում ներկա կգտնվի Հռոմում հայկական խաչքարի ցուցադրության բացման արարողությանը, ինչպես նաև կայցելի «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը աշխատանքային այցով երեկ է մեկնել Իտալիա:
Աղբյուրի հաղորդմամբ, ավելի ուշ նախատեսվում է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ: Նախագահը օրվա ավարտին հանդիպում կունենա նաև Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին