Փակ շուկա. «բանը բանից». Մշակույթի նախարարությունը և քաղաքապետարանը ահազանգում են… իրար
Թեև Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի վերակառուցման եզրակացության մեջ նշվում է, որ շինության մի մասը պետք է ապամոնտաժվի ու վերականգնվի, բայց շուկայի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն առանց թույլտվության է շուկայի տանիքի ծածկը քանդել: Նախ` սահմանված կարգով պետք էր նախագիծ ներկայացներ, լիներ քննարկում, բայց որևէ նախագիծ չեն բերել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարությանն առընթեր Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժանի պետ Կարո Այվազյանը:
Հիշեցնենք, որ փակ շուկայի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլատվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ, ինչը հայտանաբերվել է քաղաքապետարանի աշխատակիցների կողմից: Աշխատանքները դադարեցված են և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ:
Նրա խոսքով, երբ իրենք հայտնաբերում են, որ պետության կողմից պաշտպանվող հուշարձաններում ապօրինի շինարարություն է իրականացվում, ահազանգում են քաղաքապետարան, որն էլ համապատասխան մասնագետներ է ուղարկվում այդ հուշարձանի տարածք: Նա ասաց, որ հնարավոր է վերականգնել այդ քանդած մասը, բայց կառաջանան խնդիրներ, քանի որ շենքը հին է, արմատուրաները փտած են ու չեն համապատասխանում այսօրվա սեյսմիկ պահանջներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ ասաց, որ իրենց լիազորությունների շրջանակում ամեն ինչ արել են:
«Խախտում է կատարվել, տուգանվել է: Երբ որ փաստաթղթեր կունենա, որ մշակույթի նախարարությունը թույլատրել է, այդ ժամանակ էլ կթույլատրենք շարունակել շինարարական աշխատանքները»,- ասաց նա: Ըստ Ա. Գևորգյանի, լինելով պատմշակութային հուշարձան, նախ պետք է սեփականատերը վերակառուցման նախագիծ ներկայացնի մշակույթի նախարարություն, ու եթե նախարարությունը տա իր դրական եզրակացությունը և դիմի քաղաքապետարան, այդ ժամանակ կլինի քննարկում:
Նախորդող նորություններ` Փակ շուկայում առանց թույլտվության իրականացվել են տանիքի ծածկի քանդման աշխատանքներ
Փակ շուկա. ՀՀ օրենքով մշակույթի նախարարությունը պարտավոր է դիմել ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան