«Արմավիա». Տոմս գնած բոլոր մարդկանց գումարները կվերադարձվեն
«Արմավիա» ավիաընկերությունը պատրաստ է վերադարձնել տոմս գնած բոլոր մարդկանց գումարները: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր մի քանի տասնյակ մարդիկ դուրս էին եկել բողոքի` հայտարարելով, որ տոմսեր են գնել, իսկ հիմա ոչ տոմսի գումարն են տալիս, ոչ էլ թռիչքներ են իրականացվում:
Ընկերությունից մանրամասնեցին, որ մինչև հոկտեմբերի 26-ի համար տոմսեր կան վաճառված:
«Հիմա կոմերցիոն բաժինը սխեմա է մշակում, ըստ որի բոլորը պետք է ստանան իրենց գումարները: Սկզբում` այսօրվանից սկսած 14 բանկային օրվա ընթացքում կվերադարձվի օնլայն տոմս գնածների գումարները: Այս պահին հանվում են բրոնյա արածները»,-վստահեցրեցին ընկերությունից:
Միաժամանակ հետ կտրվեն այն մարդկանց գումարները, ում թռիչքը նախատեսված էր այսօր կամ վաղը, որպեսզի նրանք կարողանան ուրիշ ընկերության ինքնաթիռով մեկնեն:
«Պետք է մարդկանց անպայման տեղեկացնել, որ ովքեր տոմսերն առել են գործակալություններից, հենց նրանց էլ թող վերադարձնեն: Այն գործակալությունները, որոնք գումարները փոխանցել են ընկերությանը, «Արմավիան» նրանց կտա գումարը, բայց կան շատ գործակալություններ, որոնք դեռ ընկերությանը չեն փոխանցել գումարները: Չենք կարող ասել մի օրվա մեջ, բայց բոլոր մարդիկ կստանան գումարները»,-ասացին ընկերությունից:
Ինչ վերաբերում է սնանկացման գործընթացին, ապա ընկերության մամուլի ծառայությունից ասացին, որ հստակ որևէ բան ասել չեն կարող, Բաղդասարովն արտասահմանում է, կվերադառնա պարզաբանումներ կտրվեն:
Նախորդող` «Արմավիա»-ի պատճառով թոշակառու ծնողները չեկան որդու գերեզմանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները