ԴիջիԹեք Բիզնես ֆորումը` հունիսի 21-22-ը
Ամռան սկիզբը կլինի տեխնոլոգիական և գործարար, քանի որ հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումը` խելացի լուծումներ խելացի երկրների համար կարգախոսի ներքո:
Ծառայությունների մատուցման և արտադրողականության բարձրացման տեխնոլոգիական միջոցներ, հաճախորդների կառավարման և սպասարկման, շուկայի ուսումնասիրության և վաճառքների խթանման նոր եղանակներ, տեխնոլոգիական միջոցներ կրթության, բժշկության, տրանսպորտի, էներգիայի, կոմունալ ծառայությունների բնագավառներում, նոր անվտանգության համակարգեր և այլ հետաքրքիր ու արդյունավետ լուծումներ կներկայացվեն ֆորումի երկու օրերի ընթացքում:
ԻՏՁՄ-ից հայտնում են, որ ֆորումի շրջանակում կկայանան գործնական ներկայացումներ և կլոր սեղաններ՝ տեխնոլոգիաների միջոցով տնտեսական գործունեության արդիականացման հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև կանցկացվի ինովացիոն լուծումների ցուցահանդես:
Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը:
Ֆորումի մուտքն ազատ է բոլոր հետաքրքրվողների համար:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի ինֆորմացիոն գործընկերներն են`telecom.arka.am, panorama.am, panarmenian.net, ittrend.am, ireport.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «Ազգ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, «Նոյյան տապան» լրատվական գործակալությունը, «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան