Ի՞նչ անել խոզերի ու հավերի հետ. Ցորենի թեփն արագ թանկանում է
Վերջին ամսվա ընթացքում ցորենի մեկ պարկ թեփը թանկացել է 700 դրամով: Այս խնդրով խմբագրություն են ահազանգել Արարատի մարզից: Քաղաքացին դժգոհում է, եթե մի պարկ թեփն ընդամենը մեկ ամիս առաջ արժեր 4300 դրամ(իսկ ավելի վաղ գինը տատանվում էր 3500-3800-ի սահմաններում), ապա երեկ Արտաշատի խանութներից մեկից մեկ պարկ թեփը գնել են 5 հազար դրամով:
«Դե արի ու էսքանից հետո խոզ ու հավ պահի, վերջում էլ հայտարարում են, թե խոզի գրիպ է տարածված, ապրանքդ տանում քցում ես ջուրը»,-դժգոհեց բնակիչը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հայտնեց, որ Panorama.am-ի հարցման հիման վրա հանձնաժողովը հարցումներ է արել «Բաղրամյան» և «Արմաշ» ընկերություններին:
Նրանք պատասխանել են, որ իրենց մարամեծածախ պահեստներում 50 կգ թեփի գինը տատանվում է 3400-3600 դրամի սահմաններում, գնի որևէ փոփոխություն չի եղել:
«Նրանց հավաստիացմամբ, իրենց վաճառքի կետերում որևէ գին չի փոխվել: Եթե տեղի է ունեցել գնաճ, ապա հնարավոր է լինի վերավաճառողների խնդիրը, այստեղ հանձնաժողովը լծակներ չունի: Այ եթե թանկացրած լինեին «Արմաշ»-ը կամ «Բաղրամյանը», ապա մենք միանշանակորեն կզբաղվեինք էդ հարցով»,-ասաց Գ. Սահակյանը:
Հանձնաժողովի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, հանձնաժողովի ներկայացուցիչներն առաջիկայում նաև դիտանցումներ են իրականացնելու:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան