Ռուսական տեխնոլոգիական լուծումները` ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում
Հունիսի 21-22-ը ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին կմասնակցեն և իրենց երկրի տեխնոլոգիական լուծումները կներկայացնեն ռուսական 6 կազմակերպություններ: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից:
Գործարար համայնքը, տեխնոլոգիական նորություններով հետաքրքրվողները կծանոթանան ռուսական հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` լոկալ երկրաշարժերի մոնիթորինգի և գերկարճ կանխատեսման համակարգ, կենսաչափական տեխնոլոգիաներ` նորարական անվտանգության լուծումների համար, խոշոր քաղաքներում ավտոմոբիլային հոսքերի կառավարման համակարգ, տեխնոլոգիաներ և գործիքներ կայքերի բովանդակության ֆիլտրացիայի համար և այլն:
Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը:
Ֆորումի մուտքն ազատ է:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի ինֆորմացիոն գործընկերներն են` telecom.arka.am, panorama.am, panarmenian.net, ittrend.am, ireport.am, mwnews.am, erit.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, «Նոյյան տապան» լրատվական գործակալությունը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան