Որտեղի՞ց գնել էժան ցորենի թեփ. Հանձնաժողովը հասցեներ է հրապարակել
Ցորենի թեփի թանկացմանն օրեր առաջ Panorama.am-ն անդրադարձել էր: Թեփի օր օրի թանկալու հետևանքով գյուղացիները կրակն են ընկել ընտանի կենդանիների ու թռչուների ձեռքը: Գյուղացիները պատմում են, որ վաճառքի կետերում, որտեղից մշտապես գնել են թեփ, երկար ժամանակ կեր չի եղել, իսկ հետո ավելի թանկ են սկսել վաճառել:
Փոխադրամիջոց ու քաղաքի հետ քիչ կապ ունեցող գյուղացին էլ, ստիպված թեփը գնում է բավականին բարձր գնով: Մոտ մեկ շաբաթ առաջ Արտաշատի նույն խանութից մեկ պարկ թեփն այս անգամ Արարատի մարզի բնակիչները գնել էին 500 դրամ էժանով` 4500 դրամով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, արձագանքելով Panorama.am-ի բարձրացրած խնդրին, հայտնեց հետևյալը.
«Հիմք ընդունելով ցորենի թեփի գնի բարձրացման վերաբերյալ Ձեր կողմից բարձրացված հարցը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գների վերաբերյալ տեղեկատվություն է պահանջել վերոնշյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներից՝ Ալեքս գրիգ և Մանանա գրեյն ընկերություններից:
Վերոնշյալ ընկերությունները Հանձնաժողովին տեղեկացրել են, որ իրենց վաճառքի կետերում որևէ գնային փոփոխություն չկա և 50 կիլոգրամանոց ցորենի թեփի մեկ պարկը վաճառվում է 3400-3600 դրամով:
Հանձնաժողովը պահանջել է ներկայացնել այն հասցեները, որտեղից հնարավոր է նշված գներով ձեռք բերել ապրանքը: Ալեքս գրիգ ընկերությունը որպես վաճառքի կետ նշել է ք. Երևան Բագրատունյաց 89, իսկ Մանանա գրեյնը՝ ք. Երևան Արցախի 61 հասցեն:
Հանձնաժողովի մոնիտորինգի խումբը դիտանցում է իրականացրել ընկերությունների կողմից նշված հասցեներերում և պարզել, որ, իսկապես, նրանց կողմից ներկայացված գնային տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են