Լրագրողների այցից հետո «Նոյան»-ը սկսել է մթերել ծիրանը
Արմավիրի մարզում գտնվող «Նոյան»-ն բնական հյութերի գործարանը լրագրողների այցից հետո սկսել է երեք տասնյակից ավել հերթ կանգնած գյուղացիների ծիրանի մթերումը: Այդ մասին տեղեկացրեց հերթի մեջ կանգնած Արտավազդ Օհանյանը, ով Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղից է: Նրա խոսքով, այժմ ավելի արագ է իրականացվում մթերման գործընթացը` յուրաքանչյուր մեքենան տևում է 10-15 րոպե, Արմավիրից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպի «Նոյան» գործարան ձգվող մեքենաների հերթը հասնում էր 5 կմ-ի. Գյուղացիները ծիրանով բեռնված մեքենաներով սպասում էին, որ իրենց հերթը մոտենար: Կային մարդիկ, ովքեր արդեն երեք օր գիշերել էին այնտեղ, իսկ բերքը գրեթե փչացել էր և ծիրանի հյութը ծորում էր մեքենաներից: Գյուղացիները շատ հուսահատված էին, ու ասում էին, որ պատրաստ են անցնել սահմանը և հանձնվել Թուրքիային:
Նախորդող հրապարակումներ`
Մարդիկ մի քանի գիշեր մնացել են «Նոյան»-ի առաջ, բերքը փչանում է, ընդունող չկա (Լուսանկարներ, տեսանյութը` շուտով)
Մրգաշատցի. «Նոյան»-ում ծիրանն ընդունում են` գյուղացուն ստորացնելով