ԱՄՆ-ում արգելանք է դրվել պանիր արտադրող հայկական երկու ընկերությունների արտադրանքի վրա
ԱՄՆ-ի Առողջապահության և հանրային ծառայությունների դեպարտամենտի սննդամթերքի և դեղորայքի վարչությունը հրապարակել է պանիր արտադրող արտասահմանյան այն ընկերությունների ցանկը, որոնց արտադրանքի մեջ հայտնաբերվել են մանրէներ և սննդում չափաբաժինը անթույլատրելի չափաքանակով գերազանցող այլ նյութեր:
Դեպարտամնետի պաշտոնական հաղորդագրության համաձայն, որը հրապարակվել է սեպտեմբերի 13-ին, արգելանք է կիրառվել 28 երկրներից շուրջ 100 պանիր արտադրող ընկերությունների արտադրանքի վրա: Ցանկում տեղ են գտել հայկական երկու ընկերություններ:
Դրանցից առաջինը Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում գործող «ԱՄՄ ՍՊԸ » -ն է իր Լոռի տեսակի պանրով, որի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ:
Երկրորդը ընկերությունը՝ Երևանում գործող «Դուստր Մելանյան ՍՊԸ» - ի արտադրանքն է: Հաղորդագրության համաձայն, վերջինիս արտադրած պանրի նկատմամբ արգելանքը գործում է դեռևս 2011 թ-ի դեկտեմբերի 21-ից: