Մեկ տարում ձուն թանկացել է 38.6%-ով
ՀՀ ազգային վիճալագրական ծառայության տվյալների համաձայն` շաքարավազի հանրապետական միջին գինը 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 14.8%-ով, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 2.2%-ով:
Հացամթերքի ապրանքախմբում 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.1% գնաճ, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 0.3% գնանկում: Վերջինս հիմնականում բարձր և առաջին տեսակի ալյուրների` համապատասխանաբար 1.7% և 1.4%, հաճարի` 1.0%, ձավարի` 0.8%, մակարոնեղենի` 0.8%, հնդկացորենի` 0.3% գնանկման արդյունք է:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է հացամթերքի` 2.5-0.1% գնանկում, իսկ մյուս 2-ում`0.1-0.8% գնաճ: Մայրաքաղաքում հացամթերքի գները նվազել են 0.1%-ով:
2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ձվի` 38.6%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 9.4% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում արձանագրվել է ձվի 7.6-19.1% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 7.8%-ով:
2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ կենդանական և բուսական յուղերի ապրանքա-խմբում գրանցվել է 12.5%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ` 0.6% գնաճ: վերջինիս մեծապես նպաստել է կարագի 2.2% գնաճը:
Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 4.4%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ`0.4% գնաճ:
Մսամթերքի ապրանքախմբում 2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4.0%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ`0.3% գնաճ: Վերջինս պայմանավորվել է թռչնամսի` 0.6%, բարձր տեսակի ապխտած երշիկի`0.6%, նրբերշիկի` 0.9%, բաստուրմայի` 2.2% գնաճով: 2013թ. սեպտեմբերին օգոստոսի հա-մեմատ տավարի մսի գինն աճել է 0.1%-ով, իսկ ոչխարի և խոզի մսերի գները նվազել են համապա-տասխանաբար 3.9% և 0.1%-ով:
2013թ. սեպտեմբերին 2012թ. սեպտեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 12.2%, իսկ 2013թ. օգոստոսի համեմատ`0.3% գնաճ: 2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ յոգուրտի գինն աճել է 0.4%-ով, թարմ կաթինը` 0.6%-ով, «Լոռի», «Չանախ» և «Չեդեր» պանրատեսակներինը` համապատասխանաբար 0.4%, 1.2% և 6.0%-ով:
2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում այլ մթերքի գներն աճել են 0.1%-ով, ոգելից խմիչքինը և ծխախոտինը`0.1%-ով, սուրճինը, թեյինը, կակաոյինը`0.3%-ով, ոչ ոգելից խմիչքինը`0.3%-ով, հրուշակեղենինը` 0.8%-ով: