«Էյր Արմենիա»-ն դեպի Մոսկվա չվերթները կսկսի հոկտեմբերի 27-ից
«Էյր Արմենիա» ընկերությունը հոկտենբերի 27-ից կսկսի Երևան-Մոսկվա ամենօրյա չվերթների իրականացումը: Տոմսերն արդեն վաճառվում են: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ընկերության մարկետինգ-մենեջեր Սիրակ Համբարձումյանը:
Օրեր առաջ ընկերությունը ձեռք է բերել «Բոինգ 737» տիպի ինքնաթիռ:
Հիշեցնենք, որ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը թույլտվություն էր տրամադրել այս ընկերությանը` մի քանի ուղղություններով` Մոսկվա, Սոչի, Սամարա, Ռոստով, Կրասնոդար և Սանկտ Պետերբուրգ չվերթներ իրկանացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները