Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստը` այսօր
ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստը կկայանա նոյեմբերի 22-ին մայրաքաղաք Վաշինգտոնում: ԱՄՆ կառավարությունը կներկայացնեն Եվրոպական հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Փեյջ Ալեքսանդրը և Եվրոպական աջակցության համակարգող Դանիել Ռոզենբլումը:
Ներկա կգտնվեն նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը: Հայկական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ներակայացուցիչներ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի ու բնական պաշարների, բնապահպանության նախարարություններից, կղեկավարի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Ներկա կլինի նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը:
Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը ամենամյա նիստերի միջոցով աշխատում է խորացնել տնտեսական հարցերի շուրջ հայ-ամերիկյան երկխոսությունը՝ զարկ տալու երկու երկրների միջև առևտրին ու ներդրումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան