Տնտեսություն 15:15 13/02/2014

Մանուկյան. Գնաճի ցածր տեմպերը մտահոգության պատճառ են դարձել աշխարհում

Վերջին երկու տարիների ընթացքում համաշխարհային տնտեսության գլխացավը ոչ միայն տնտեսական աճի ցածր տեմպերն են եղել, կամ պարտքային խնդիրների կարգավորումը, այլ նաև գնաճի (ինֆլյացիայի) տեմպերի նվազումը, որը չնայած խթանող դրամավարկային միջոցառումներին, բազմաթիվ երկրներում ցածր է եղել նպատակային գնաճի մակարդակից: Գնաճի ներկա ցածր տեմպերը լուրջ անհանգստության պատճառ է դարձել տնտեսագետների, ֆինանսական կառույցների և բազմաթիվ երկրների կառավարությունների համար:

Համաշխարհային տնտեսության մեջ ավելի ու ավելի ուժեղ են նկատվում դեֆլյացիոն միտումներ (կարելի է ասել նաև դեզինֆլյացիոն միտումներ), իսկ դա նշանակում է, որ սպառողական պահանջարկը նվազում է, բնականաբար գները նույնպես նվազում են: Հումքային շուկաներում դա հստակ է երևում: Հիշեցնենք, որ այս միտումը ուղեկցվում է նաև մի շարք երկրներում ազգային արժույթների դեվալվացիայով: Դեֆլյացիան (գնանկումը) կարող է ռիսկային լինել համաշխարհային տնտեսության առողջացման համար, բերելով արտադրության ծավալների կրճատմանը, կամ նոր ռեցեսիայի, հատկապես Եվրամիության երկրների համար: Դեֆլյացիոն պարույրը վերջին տարիներին պարզապես արգելակում էր տնտեսության վերականգնմանը Ճապոնիայում: Անցած տարի Ճապոնիայի կառավարությունը դժվարությամբ կարողացավ 1.6% գնաճ ապահովել:

2011թ.-ից սկսած գնաճի տեմպերը կայուն նվազում են և´ զարգացած, և´ զարգացող երկրներում: 2013թ.-ին գնաճի տեմպերը ցածր են եղել հատկապես արդյունաբերական զարգացած երկրներում՝ Եվրագոտում այն կազմել է 0,7%, ԱՄՆ-ում 1,5%, Կանադայում 1,2 %, և Ավստրալիայում՝ 1,7%: Իսկ դեֆլյացիա է նկատվել Եվրամիության երկրներից՝ Կիպրոսում -2,9%, Հունաստանում -1.7% և Բուլղարիայում -1,6%: Գնաճի ցածր տեմպերը մասնակիորեն վերաբերում են նաև որոշ զարգացող երկրներին, գնաճը շատ բարձր չի եղել Չինաստանում՝ կազմելով 2,5%: Բրազիլիայում այն կազմել է 5,6%, համեմատաբար բարձր է եղել Հնդկաստանում՝ 9,8%, սակայն բոլոր դեպքերում էլ այս երկրներում գնաճի տեմպերը նվազել են նախորդ տարվա համեմատ: Թեև նախորդ տարվա երկրորդ կիսամյակում տնտեսական ակտիվությունը մեծացավ աշխարհում, սակայն բազմաթիվ երկրներում գնաճի տեմպերը չհասան թիրախային մակարդակին: Իսկ ամենաբարձր գնաճ նկատվել է Վենեսուելայում՝ 56%, Իրանում 35%, Սիրիայում 49,5% և Սուդանում 29,4%: Մեր հարևաններից Թուրքիայում գնաճը կազմել է 7,75%, Ռուսաստանում 6,1%, Վրաստանում 2,9%, Ադրբեջանում 2,4%: Հայաստանում՝ կազմել է 5.8%:

ՖՊՀ-ի նոր ղեկավար Ջանեթ Յելլենը երեք օր առաջ իր առաջին պաշտոնական ելույթում ցածր գնաճը նույնիսկ անոմալ երևույթ բնութագրեց: ԱՄՆ-ում գնաճը 1.5% է, որը զգալիորեն փոքր է եղել նպատակային գնաճից՝ 2,5%-ից: Ամերիկացիները շատ են վախենում գնաճից, սակայն ՖՊՀ-ի քաղաքականությունից փաստորեն տուժում են մյուս երկրները, իսկ Նահանգներում այն ցածր է լինում: Գնաճի տեմպերի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Եվրոպական կենտրոնական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը: Գնաճի տեմպերի անկումը ԱՄՆ-ում և ԵՄ-ում հիմնականում պայմանավորված է սպառողական պահանջարկի կրճատմամբ, իսկ դա բերում է էներգակիրների, մետաղների և որոշ սննդամթերքի գների նվազմանը: Էներգակիրների ցածր գները ոչ միայն ուղղակի ազդում են գնաճի վրա, այլ նաև սննդամթերքի և այլ ոչ էներգետիկ սեկտորներում ապրանքների գների վրա: Այսինքն գների նվազումը ավելի շուտ պայմանավորված է եղել տնտեսության ռեցեսիոն գործոններով և պահանջարկի անկումով, քան արտադրության և տեխնոլոգիաների բարելավմամբ:

Միևնույն ժամանակ զարգացող երկրներում զարգացած երկրների համեմատ գնաճի ավելի բարձր տեմպերը պայմանավորված են եղել սպառողական պահանջարկի փոքր աճով Արևելյան Ասիայում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում, ինչպես նաև բարձր գնաճային սպասումներով, վարկավորման ծավալների աճով և էներգիակիրների նկատմամբ բարձր պահանջարկով: Համաշխարհային տնտեսության մեջ ընթացող ցածր գնաճի օգնությամբ Բրազիլիան նվազեցրեց իր բարձր գնաճի տեմպեր: Իսկ Չինաստանում գնաճը 8%-ից նվազեց 3.5%: Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը նվազեցրել է նաև մետաղների և էներգակիրների ներմուծման պահանջարկը՝ իր հերթին ազդելով հումքային շուկայում ապրանքների գների վրա:

Գաղտնիք չէ, որ ցածր աշխատավարձերը և բարձր գործազրկությունը նվազեցնում են պահանջարկը: Միաժամանակ բարձր հարկերը և պետական ծախսերի կրճատումները նույնպես նվազեցնում են պահանջարկը, որոնք էլ իրենց հերթին նվազեցնում են գնաճի տեմպերը, այսինքն ցածր պահանջարկը ինֆլյացիան ճնշում է: Եվրագոտում գործազրկության մակարդակը նույնպես բարձր է (12%), հատկապես երիտասարդության շրջանում: Այս միտումները նկատվում են ներկայումս Եվրագոտու երկրներում: Այսինքն Եվրոպայում պահպանվում է և´ դրամավարկային մեղմ քաղաքականությունը, և´ բյուջետային կոնսոլիդացիան: Իսկ ԱՄՆ-ում թեև գործազրկութ...

Իսկ ԱՄՆ-ում թեև գործազրկության մակարդակը նվազել է, հունվարին հասնելով 6,6%-ի, սակայն հիմնականում կարճաժամկետ և ոչ լրիվ հաստիքային աշխատատեղերի ստեղծման հաշվին, միաժամանակ երկարաժամկետ գործազրկությունը աճում է, նվազում են աշխատավարձերը, սոցիալական վճարումները, սա նույնպես նպաստում է սպառողական պահանջարկի նվազմանը:

Այսպիսով, Եվրագոտում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և բազմաթիվ երկրներում տնտեսության աշխուժացման հիմնական մեխանիզմը շարունակում է մնալ դրամավարկային խթանումը: Սակայն մի շարք երկրների կողմից մոնետար ընդարձակումը պատճառ չդարձավ մեծ գնաճի, ինչպես կանխատեսվում էր, բացի այդ ռեցեսիան պատճառ չդարձավ գնաճին խթանող բացասական սպասումների: Բացի այդ էմիսիոն մեխանիզմների կիրառման արդյունքում իրական սեկտոր փող չի մտնում, այլ այդ գումարները մտնում են այլ սեկտորներ, ստեղծելով ֆինանսական փուչիկներ, հատկապես անշարժ գույքի շուկայում` դա հատկապես նկատվում է ԱՄՆ-ում: Այդ պատճառով ամերիկյան ՖՊՀ-ը նախատեսում է աստիճանաբար մեղմել QE3-ի ծավալները, որն էլ իր հերթին ավելի կճնշի գնաճի տեմպերը:

Նախորդ տարին բնութագրվեց գնաճի ցածր տեմպերով, հնարավոր է, որ 2014թ.-ին այն նույնպես շարունակվի համաշխարհային թույլ տնտեսության և ցածր պահանջարկի պատճառով: Բնականաբար Կենտրոնական բանկերի առջև խնդիր է դրվելու պահպանել չափավոր գնաճը և տնտեսական ակտիվության աճը: Էժան փողերով հեղեղումը համաշխարհային տնտեսությունը, իհարկե լուրջ վտանգ է ներկայացնում գնաճի համար, սակայն քանի որ վերջին տարիներին բարձր գնաճ տեղի չունեցավ, ապա դա նոր լիցք է հաղորդելու Կենտրոնական բանկերին, կրկին շարունակելու տնտեսական ակտիվացման ջանքերը էմիսիայի միջոցով: Հավանաբար գնաճը որոշ ժամանակ կարող է մնալ թիրախային մակարդակից ցածր: Իսկ դա բերում է դեֆլյացիոն ռիսկերի: Քանի դեռ գնաճային սպասումները ցածր են, բարձր գնաճի նկատմամբ վախը չի խանգարի իրականացվող մեղմ դրամավարկային քաղաքականություններին: Գնաճային ճնշումները այս տարի նույնպես մեղմ կլինեն:

Հեղինակ` Սարգիս Մանուկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}