Որքա՞ն են կազմում Իրանի նավթի և գազի պաշարները
«Բացի վերջին 1,5 տարուց, Իրանը նավթի արտադրության ծավալով ՕՊԵԿ-ում զբաղեցնում էր երկրորդ տեղը»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նավթի փոխնախարար Ալի Մաջեդին:
ԻԻՀ նավթի փոխնախարարը նավթային պայմանագրերի ուսումնասիրության վերաբերյալ հրավիրված քննարկման ընթացքում նշել է, որ Իրանի գազի պաշարները կազմում են 33,6 տրիլիոն խմ. իսկ նավթինը՝ 166 միլիարդ բարել:
ԻԻՀ նավթի փոխնախարար Մաասուդ Հաշեմիան Էսֆահանին էլ օրերս «ՇԱՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել էր, որ Իրանը նախադրյալներ է ստեղծելում, որպեսզի արտասահմանցի ներդրողները ներկայություն ունենան իրանական շուկայում: Նրա խոսքով՝ Իրանում նավթի ոլորտում միջազգային ընկերությունների համար նպաստավոր ներդրումային պայմաններ կան:
Իսկ օրերս «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը տեղեկատվություն էր հրապարակել, որտեղ նշվում է, որ ս.թ. հունվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Չինաստանը Իրանից ներկրվող նավթի ծավալները 11,9 տոկոսով ավելացրել է՝ ամսական հասցնելով 28,16 միլիոն տոննայի կամ 6,66 միլիոն բարելի: Իսկ նախորդ ամսվա համեմատ՝ Չինաստանը իրանական նավթի ներկրման ծավալներն ավելացրել է 5,1 տոկոսով, որը կազմել է 26,78 միլիոն տոննա: