Տնտեսություն 19:07 24/02/2014

Ինչու է դանդաղում համաշխարհային տնտեսության վերականգնումը

 Չնայած լավատեսական սպասումներին, համաշխարհային տնտեսության համար նախորդ տարին ռիսկերով և վտանգներով հագեցած դժվարին տարի էր: Համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշը 2013թ.-ին ամենացածրն է եղել ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո: ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկուցագրի համաձայն, 2013թվ.-ին համաշխարհային տնտեսության աճը կազմել է 2.1%, 2012թ.-ին այն կազմել է 2.4%, 2011թ.-ին 2.8%, իսկ 2010թ.-ին 4%: Զարգացած երկրների տնտեսական աճը կազմել է 1.3%, իսկ զարգացող երկրներինը` 4.7%: Այս տեմպերը մի փոքր զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին (1.4% և 4.9% համապատասխանաբար): Նշենք, որ ամենամեծ տնտեսական աճ են ապահովել Լիբիան` 95.5%, Պարագվայը` 12.9%, Մոլդովան` 12.9%, իսկ ամենամեծ տնտեսական անկումը գրանցել են Հարավային Սուդանը` -55.8%, Իրանը` -5.5% և Կիպրոսը` -5.3%:

Անցած տարվա ամենահիմնական կարճաժամկետ ռիսկերից են հանդիսացել եվրոյի խոցելիությունը և ամերիկյան տնտեսության զգայունությունը քաղաքական մանիպուլյացիաների նկատմամբ: Համաշխարհային տնտեսության համար լուրջ հիմնախնդիրներից են եղել նաև նպատակային գնաճից ցածր տեմպերը և գործազրկության բարձր մակարդակը: Տնտեսության աճի դանդաղումը պայմանավորված էր նաև զարգացած երկրների ֆինանսական անկայունությամբ, իսկ զարգացող երկրների համար հատկապես կապիտալի արտահոսքով, պայմանավորված ՖՊՀ-ի կողմից QE3-ի կրճատման հայտարարություններով:

Ինչպես նշեցինք, երկու ամենահիմնական ռիսկերը, դա եվրոյի գոտու և ԱՄՆ-ի ֆիսկալ համակարգի փլուզման վտանգներն էին, որոնք այնուամենայնիվ հաղթահարվեցին: Կարևոր արդյունքներից էր, որ Եվրագոտին կարծես թե դուրս եկավ ռեցեսիայից, ԱՄՆ-ում տնտեսությունը կայունացավ, իսկ Ճապոնիայի դեֆլյացիան հաղթահարվեց, ինչպես նաև Հնդկաստանի և Չինաստանի «նստեցումը» կտրուկ և կոշտ տեղի չունեցավ: Սակայն համաշխարհային տնտեսությունը զարգանում է ոչ միանման տեմպերով` տարբեր գործոններ տարբեր տարածաշրջաններում արգելափակում էին տնտեսական աճը:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների Միացյալ Նահանգների տնտեսական աճը կազմել է 1.9%: Տնտեսական աճի դանդաղումը 2012թ.-ի 2.8%-ի համեմատ, պայմանավորված էր տնտեսական քաղաքականության խստացման և քաղաքական գործընթացների անորոշությամբ: Պարտքային խնդիրների հաղթահարման համար իրականացվեց խիստ ֆիսկալ քաղաքականություն, որի արդյունքում կրճատվեցին սոցիալական ծախսերը և ավելացվեցին հարկերը, որոնք էլ բերեցին տնտեսական ակտիվության նվազմանը: Սակայն շարունակվող մոնետար քաղաքականության արդյունքում այդ միտումները մասամբ չեզոքացվում էին և տնտեսությունը տարվա երկրորդ կեսին կրկին աշխուժացավ: Չինաստանում 7.7% տնտեսական աճը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պահանջարկի նվազումը ազդեց Չինաստանի արտահանման ծավալների վրա, սակայն տարվա երկրորդ կեսին տնտեսական աճի տեմպերը աշխուժացան, ներդրումների աճի և ներքին պահանջարկի աճի հաշվին: Չինաստանի ֆիսկալ քաղաքականությունը համեմատաբար մեղմ է, ուղղված տնտեսական աճին, ներդրումների ակտիվացումը ապահովում են խթանող ֆիսկալ քայլերով, ներառյալ հարկերի նվազեցմամբ փոքր բիզնեսում և բիզնեսի գրանցման արագացմամբ:

Մեծ Բրիտանիայում, որտեղ ՀՆԱ-ի աճը կազմել է 1.7% (2012 թ.-ին այն կազմել է 0.3%), շարունակվում էր Անգլիայի բանկի կողմից մեղմ մոնետար քաղաքականությունը, մասնավորապես պահպանվում է ցածր տոկոսադրույքը (0.5%) և հարյուրավոր միլիարդ ֆունտ ստեռլինգ ծավալներով պարտատոմսեր են ձեռք բերվում: Միաժամանակ 2013թ.-ին վարկատու կազմակերպությունները ավելի մեղմացրեցին վարկավորման պայմանները, ինչը ակտիվացրեց երկրի գործարար ակտիվությունը և նպաստեց ՀՆԱ-ի աճին: Թեև Մեծ Բրիտանիայում աշխատավարձերը նվազում էին, սակայն միաժամանակ զբաղվածության մակարդակը աճեց՝ մոտ կես միլիոնով, այն էլ երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծման հաշվին, որն էլ բերեց ներքին պահանջարկի խթանմանը և սպառման աճին:

Եվրագոտում 2013թ.-ին գրանցվել է -0.4% տնտեսական անկում, իսկ 2012թ.-ի այն կազմել է -0.7%: Նախորդ տարի թեև առաջընթաց կար, սակայն դա թույլ առաջընթաց էր: Պետական և մասնավոր (այդ թվում բանկային) հսկայական պարտքը խոչընդոտում է Եվրագոտու տնտեսության վերականգնումը: Մեծ են գնանկումային ռիսկերը: Գործազրկությունը բարձր է, հատկապես Իսպանիայում և Հունաստանում: Այնուամենայնիվ Եվրոպական կենտրոնական բանկի գործունեությունը վստահություն ներշնչեց Եվրագոտում, որի մեղմ մոնետար քաղաքականությունը օգնեց պահպանել ներքին պահանջարկը կտրուկ անկումից: Տարվա ընթացքում արտահանումը բարելավվեց: Թեև ռեցեսիան հաղթահարվում է, սակայն կայուն աճի համար պետք է նվազեցնել գործազրկության մակարդակը և պարտքային բեռը: Եվրագոտում պետք են երկարաժամկետ լուծումներ հենքային ռիսկերից խուսափելու համար:

 Ճապոնիան ունի ահռելի պետական պարտք, որը 2013թ.-ին գերազանցեց 10.5 տրիլիոն դոլլարը: ՀՆԱ-ի 1.7% աճը (2012թ.-ին այն կազմել է 1.4%), պայմանավորված էր ագրեսիվ մոնետար քաղաքականությամբ` Ճապոնիայի կառավարությունը գործի դրեց փողի տպման հաստոցը և ձեռք բերեց 600-700 միլիարդ դոլլարի պարտատոմսեր: Իենի փոխարժեքի նվազեցման արդյունքում ճապոնական ապրանքները ավելի մրցունակ դարձան և արտահանման ծավալները մեծացան: Ճապոնիայի տնտեսական աճը պայմանավորված էր նաև բնակչության պահանջարկի և պետական ներդրումների աճով: Դրան զուգահեռ միաժամանակ իրականացվեց բյուջետային խթանման միջոցառումներ, չնայած այս տարվա ընթացքում նախատեսվում է հարկային բեռի որոշակի ավելացում: Երկար ժամանակ տնտեսական աճի հիմական լոկոմոտիվը եղել է արտահանումը, որի նշանակությունը թեև շատ է կարևորվում, սակայն ներկայումս այն ամենակարևոր դերը չի խաղում: Իսկ Հնդկաստանում տնտեսական աճի դանդաղումը (4.4%, նախորդ տարվա 4.7%-ի փոխարեն), պայմանավորված էր ներդրումների նվազմամբ: Կապիտալի մեծ արտահոսք եղավ: Հնդկաստանի տնտեսական աճը պահպանվեց հիմնականում արտահանման աշխուժացման հաշվին: Ինչպես նաև ներքին կառուցվածքային փոփոխությունների հաշվին, որն ուղղված էր ներդրումների մեծացմանը և արդյունքը երևաց տարվա երկրորդ կեսին:

Ռուսաստանում տնտեսական աճի ցածր տեմպը` 1.5%, պայմանավորված էր ռուսական արտահանման ապրանքների (գազ, մետաղներ) նկատմամբ` համաշխարհային պահանջարկի նվազմամբ և դրանց գների անկմամբ: Թեև ներդրումների աճ կար, որտեղ հիմնականում պետությունն էր ներդումներ անում ենթակառուցվածքների զարգացման վրա, սակայն դրա ցածր մակարդակը չէր նպաստում տնտեսական աճին: Կապիտալի արտահոսքը շարունակվում էր` 2013 թ.-ին այն կազմել է 60 մլրդ. դոլլար, 2012թ.-ին՝ 55 մլրդ դոլլար, 2011թ.-ին՝ 80 մլրդ. դոլլար: Սպառողական ակտիվությունը կայուն էր, որը պայմանավորված էր աշխատանքի շուկայում բարենպաստ վիճակով և եկամուտների աճով: Սակայն ֆիսկալ կոնսոլիդացիան բերում է տնտեսական աճի դանդաղեցման: Այս տարվա հունվարին տնտեսական աճը կազմել է 0.5 %, նվազել են նաև ներդումների մակարդակը, ինչպես նաև սպառողական պահանջարկը, այդ պատճառով Ռուսաստանում ավելի հաճախ են խոսում սպասվող ստագնացիայի մասին:

Ներկայումս համաշխարհային խոշոր կենտրոններում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում՝ ԱՄՆ-ը ձգտում է ապահովել տնտեսական աճը խթանող մոնետար քաղաքականության միջոցով, Չինաստանը փորձում է անցնել աճի նոր մոդելի, հիմնված ոչ թե արտահանման, այլ ներքին պահանջարկի խթանման վրա, Եվրագոտին պայքարում է եվրոյի պահպանման համար, միաժամանակ փորձելով հաղթահարել տնտեսության ինստիտուցիոնալ խնդիրներ, իսկ Ճապոնիան խթանող դրամավարկային քաղաքականությամբ հաղթահարում է դեֆլյացիան: Այս ամենը զգալիորեն ուղղորդելու է համաշխարհային տնտեսության զարգացումները: Ավելացնենք, որ այս տարվա համաշխարհային տնտեսության հիմնախնդիրները կլինեն` գործազրկության մակարդակի կրճատումը, QE3-ի կրճատման վտանգների չեզոքացումը, դեֆլյացիոն վիճակներից խուսափումը, ֆինանսական շուկաների կայունության պահպանումը, պարտքային բեռի մեղմացումը: Միաժամանակ սպասվում է սպառողական պահանջարկի վերականգում և միջազգային առևտրի աճ, սա իր հերթին ենթադրում է, որ տնտեսական աճի տեմպերը նախորդ տարվա համեմատ մի փոքր բարձր կլինեն:

Հեղինակ` Սարգիս Մանուկյան

Կարդացեք նաև`

Գնաճի ցածր տեմպերը մտահոգության պատճառ են դարձել աշխարհում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}