«Արարատ ցեմենտ»-ի հետ կապված խնդիրը իմաստ չունի քաղաքականացնել. Արամ Հարությունյան
ՀՀ կառավարության նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին խնդրեց պարզաբանումներ ներկայացնել, թե իրականում ինչ տեսչական գործողություններ են իրականացնում «Արարատ Ցեմենտ» գործարանում, ինչպես նաև` Արարատյան դաշտավայրում ստեղծված իրավիճակը:
Բնապահպանության նախարարը վերջին օրերի մեկնաբանությունները անհիմն ու անհեթեթ համարեց` նշելով, որ, ըստ էության, Արարատյան դաշտավայրում իրենք ջրօգտագործման խնդիրների հետ կապված միջոցառումներ են իրականացնում, որոնց մասին տեղեկացրել են համայքներին, մարզպետարանին:
«Ըստ էության, խնդիրը, որ բարձրացվել է կապված «Արարատ ցեմենտ» ընկերության հետ` իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նախարարը:
Ա. Հարությունյանի խոսքերով` գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում և քանի որ ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով թեստային անջատումներ են կատարվել:
«Մենք թեստային անջատում ենք կատարել, կրկնում եմ ցամաքուտային համակարգից, որը նախատեսված է ջրային հորիզոնների համար: Արդյունքում` հայտնաբերել ենք մի շարք անօրինական ջրօգտագործողներ, այդ թվում` ձկնաբուծական տնտեսություններ»,- ընդգծեց նախարարը:
Ըստ նրա` «Արարատ ցեմենտ» գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, սակայն այս պահին այդ համակարգում վայրկյանում շուրջ 2000 խմ լիտր ջուր է հոսում:
«Այստեղից պետք է մեկ եզրակացություն անել, որ գործողությունները ուղղակի տալիս են իրենց արդյունքները, իմաստ չունի անհարկի քաղաքականացնել գործառույթները»,- ասաց Ա.Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան