Իրանը գալիք 70 տարվա ընթացքում ապահովված կլինի նավթի և գազի պաշարներով
«70 տարի հետո բացի Իրանից և Սաուդյան Արաբիայից, աշխարհի բազմաթիվ երկրների նավթն արդեն վերջացած կլինի»,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Նավթի ազգային ընկերության հետախուզության բաժնի պետ Հորմոզ Ղալավանդը:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով երկրի նավթի պաշարներին, մասնավորապես նշել է. «Առանց նոր հանքավայրեր հայտնաբերելու, օրական արդյունահանելով 5 միլիոն բարել նավթ և 1.4 միլիարդ խմ. գազ՝ առաջիկա 70 տարիներին Իրանը ապահովված կլինի նավթի և գազի պաշարներով»:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նավթի փոխնախարար Ալի Մաջեդին օրերս նավթային պայմանագրերի ուսումնասիրության վերաբերյալ հրավիրված քննարկման ընթացքում նշել էր, որ Իրանի գազի պաշարները կազմում են 33,6 տրիլիոն խմ. իսկ նավթինը՝ 166 միլիարդ բարել: