Տնտեսություն 20:50 19/03/2014

Ներդրումների դինամիկան աշխարհում աճի միտումներ է ցուցաբերում

Օտարերկրյա ուղղակի ներդրումները (FDI) 2013 թ.-ին աշխարհում աճել են 10,9%-ով, հասնելով 1,46 տրիլիոն դոլար, 2012 թ.-ի 1,31 տրիլիոնի համեմատ (UNCTAD, Global Investment Trends Monitor, 2014): Նախորդ երկու տարիների ընթացքում համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման, գործազրկության մակարդակի աճի և գլոբալ պարտքային բեռի ավելացման ֆոնի վրա օտարերկյա ուղղակի ներդրումների աճը դրական է դիտարկվում: Հիշեցնենք, որ 2012թ.-ին գրանցվել էր ներդրումների անկում 2011թ.-ի համեմատ (1,65 տրիլիոն դոլար), որը կազմել էր -18,2 %, իսկ նախաճգնաժամային 2007թ.-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել էր 2 տրիլիոն դոլլար: Հետճգնաժամային ներդումների աճի տեմպերի անկումը բնականաբար պայմանավորված է եղել համաշխարհային տնտեսության անորոշության, ազգային արժույթների դեվալվացիայի և մի շարք տարածաշրջաններում քաղաքական անկայունության գործոններով: Միաժամանակ գլոբալ միտումներից է հանդիսացել օտարերկյա ուղղակի ներդրումների հոսքերի ուժեղացումը դեպի զարգացող երկրներ:

Չնայած 2013 թ.-ին ներդրումների աճի դինամիկա է գրանցվել, սակայն այդ աճը համաչափ չէ և մի փոքր կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել: Ըստ նախնական գնահատված տվյալների, այս անգամ զարգացած երկրներում ներդրումների աճը ավելի բարձր է եղել 11,6%, քան զարգացող երկրներում, որտեղ աճը կազմել է 6,2%, իսկ անցումային տնտեսություն ունեցող երկրներում աճը բավականին մեծ է եղել և կազմել է 45,1%: Ներդրումների ծավալը զգալիորեն աճել է Եվրամիությունում 37,7 %-ով, կազմելով 286 մլրդ. դոլար: Եվրամիության աճը կարևորվում է այն պատճառով, որ 2012 թ.-ին 2011թ.-ի համեմատ ներդրումների անկումը կազմել էր -56 % և այնտեղ դեռևս չի հասել 2011թ.-ի մակարդակին (473 մլրդ. դոլար):

Գլոբալ օտարերկրյա ուղղակի ներդրումների 52 %-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին (759 մլրդ. դոլար), զարգացած երկրների մասնաբաժինը կազմել է 39 % (579 մլրդ. դոլար), մնացած 9 %-ը (126 մլրդ. դոլարը) բաժին է ընկնում անցումային տնտեսություն ունեցող երկրներին, որոնց մեջ ներառված են նաև ԱՊՀ երկրները: Նշենք, որ մինչև 2012 թ.-ը զարգացած երկրները ավելի մեծ մասնաբաժին ունեին այդ կառուցվածքում: Ամենամեծ ծավալի ներդրումներ են կատարվել ԱՄՆ-ում 159 մլրդ. դոլար: Իսկ Ռուսաստանում ՕՈՒՆ-ը կազմել են 94 մլրդ. դոլար: Զարգացող երկրներից ներդրումների զգալի մասը կատարվել է Ասիայում, մոտ 406 մլրդ. դոլար, որից Չինաստանի մասնաբաժինը կազմել է 127 մլրդ. դոլար:

Նկատվել է ներդրումների աճ աֆրիկյան մայրցամաքում 6,8 %-ով, հատկապես կենտրոնական և հարավաֆրիկյան երկրներում, այն դեպքում, երբ հյուսիսաֆրիկյան արաբախոս երկրներում գրանցվել է անկում, հատկապես Եգիպտոսում: Աճ է գրանցվել նաև Կենտրոնական Ամերիկայի երկրներում 92,7% և Կարիբյան ավազանի երկրներում 37,8%, այն դեպքում, երբ Հարավային Ամերիկայի երկրներում գրանցվել է անկում -6,8 %-ով: Ասիայում թեթևակի աճ է տեղի ունեցել Հարավային Ասիայում 3,2 % և Հարավ-արևելյան Ասիայում 2,4 %:

Ընդհանրապես Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում ներդրումների աճը պայմանավորված է հատկապես հանութային ճյուղերում կատարվող ներդրումների աճով: ԱՊՀ-ում ներդրումների աճը պայմանավորված է հատկապես Կենտրոնական Ասիայի երկրներում նավթագազային արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտներում չինական և արևմտյան ընկերությունների կողմից աճող հետաքրքրություններով: Օտարերկրյա ներդրումների համար նախընտրելի սեկտորներ են համարվում սննդի արդյունաբերությունը և հանքարդյունաբերությունը: Ավելացնենք նաև, որ 2012 թ.-ի դրությամբ ՕՈՒՆ-ի շահույթի նորման զարգացած երկրներում կազմել է 5 %, զարգացող երկրներում` 8 %, իսկ անցումային երկրներում այն բարձր է 15%-ից:

Թեև Չինաստանում արտաքին և ներքին ներդրումների համար բարենպաստ վիճակ է ստեղծված, սակայն ներկայումս ներքին ներդրումների ծավալները ավելի նշանակալից են դառնում, իսկ Հնդկաստանում ներդրումները հիմնականում կապված են տրանսազգային ընկերությունների հետաքրքրությունների հետ: Մի շարք աֆրիկյան երկրներում լուրջ բարեփոխումներ են կատարվում նոր ենթակառուցվածքների ստեղծման և տարածաշրջանային ինտեգրացման խորացման համար: Լատինական Ամերիկայում բարենպաստ պայմաններ են ստեղծվում օտարերկրյա ներդրումների ներհոսքի և կապիտալի արտահոսքի խոչընդոտները վերացնելու համար:

Ինչպես նկատում ենք օտարերկրյա ուղղակի ներդրումները ավանդական աճող շուկաներից, ինչպես օրինակ Հնդկաստանը, Չինաստանը և Բրազիլիան շարժվում են դեպի քիչ յուրացված շուկաներ (Աֆրիկյան երկրներ, Կենտրոնական Ամերիկա, Կենտրոնական Ասիայի երկրներ), որտեղ արտադրության գործոնները ցածր են գնահատված, մրցակցությունը ուժեղ չի:

Նույնիսկ այնպիսի հիմնական արգելքները, ինչպիսիք են կոռուպցիան, քաղաքական անկայունությունը, հանցագործությունների բարձր մակարդակը այնքան էլ չեն խանգարել անցած տարի ներդրումային հոսքերին:

Հետաքրքիր է նաև ներդրումներ կատարող երկրների վարքը: Եթե 2000թ.-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների 88 %-ը կատարվում էր զարգացած երկրների կողմից, իսկ 12 %-ը զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների կողմից, ապա ներկայումս 65 %-ը բաժին է ընկնում զարգացած երկրներին, իսկ 35 %-ը զարգացող և անցումային երկրներին, հիմնականում Չինաստանին: Այսինքն, զարգացող երկրների կշիռը անշեղորեն մեծանում է, որպես ներդրումներ կատարող երկրներ: Ամենամեծ ներդրումներ կատարող երկրներից են Միացյալ Նահանգները՝ 388,3 մլրդ. դոլար, Ճապոնիան՝ 122,5 մլրդ. դոլար, Մեծ Բրիտանիան` 77,8 մլրդ. դոլար, Գերմանիան` 67 մլրդ. դոլար, Չինաստանը` 62,4 մլրդ. դոլար, (2012 թ.):

Ամփոփենք, որ գլոբալ առումով ներդրողների համար ավելի արդիական են դարձել այնպիսի գործոններ, ինչպիսիք են բիզնեսի աճի բարձր տեմպերը, բարձր եկամուտները և շուկայի չափսերը, թեկուզև բարձր ռիսկերի առկայության դեպքում: Իսկ ներդրումների կարիք ունեցող երկրները շահագրգռված են հատկապես երկարաժամկետ նախագծերի գործարկմամբ, շարժվում են բարձրտեխնոլոգիական ոլորտների և ենթակառուցվածքների զարգացման համար օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, լոգիստիկ համակարգերի բարելավման և ինտեգրացման ճանապարհով:


Սարգիս Մանուկյան

Կարդացեք նաև`

Միջազգային առևտրի ցածր տեմպերը դեռևս պահպանվում են
 

Գլոբալ պարտքային ճգնաժամը խորանում է և դառնում ավելի վտանգավոր
 

Գործազրկությունը դարձել է համաշխարհային տնտեսության աքիլեսյան գարշապարը
 

Ինչու է դանդաղում համաշխարհային տնտեսության վերականգնումը
 

Գնաճի ցածր տեմպերը մտահոգության պատճառ են դարձել աշխարհում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}