«Մենք առաջարկել ենք, որպեսզի Հայաստանի միջոցով ֆրանսիական ընկերությունները մուտք գործեն Մաքսային միության շուկաներ»
Քիչ անց Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ կմեկնարկի Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համաժողովը, որը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ: Համաժողովը կազմակերպվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում:
Լրագրողների հետ զրույցում նշեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ համաժողովի շրջանակներում տեղի կունենան կլոր սեղաններ և կքննարկվեն մի շարք հարցեր` կապված Ֆրանսիա հայկական ապրանքների արտահանման ծավալների ավելացման հետ:
Նրա խոսքերով` ներդրումների մեծությամբ Ֆրանսիան երկրորդ երկիրն է և ֆրանսիական կապիտալը բավականին լայն ներկայացված է Հայաստանում:
«Տնտեսական համաժողովի շրջանակներում մեր հիմնական խնդիրն է քննարկել, թե ինչպես կարող են ֆրանսիական ընկերությունները օգտագործել Հայաստանը` որպես հարթակ այլ երկրների շուկա մուտք գործելու համար: Խոսքը վերաբերում է Մաքսային միության երկրներին: Մենք առաջարկել ենք, որպեսզի Հայաստանի միջոցով ֆրանսիական ընկերությունները մուտք գործեն Մաքսային միության շուկաներ»,- ասաց Ռ.Հարությունյանը:
Ըստ նրա` 2013թ-ին Հայաստանի և Ֆրանսիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 26.1 մլն դոլար, ընդ որում` արտահանումը կազմել է 4.3 մլն դոլար, իսկ ներմուծումը` 21.8 մլն դոլար:
Արտահանման փոքր ծավալները, ըստ Ռ.Հարությունյանի, կապված են այն հանգամանքի հետ, որ Հայաստանի համար ավանդական շուկաներ են համարվում ԱՊՀ երկրները:
«Այս համաժողովի նպատակն է նաև փորձել զարգացնել արտահանումը Հայաստանից դեպի ԵՄ երկրներ: Այս տարվա հունվարին երկարաձգվել է GSP+ համակարգը, ինչը նշանակում է, որ հայկական արտադրանքն ավելի դյուրին կարող է մտնել այդ շուկաներ: Համաժողովի շրջանակներում կքննարկենք, թե ինչպես ինչպես կարող են հայկական ապրանքներն ավելի լայն ներկայացված լինել ֆրանսիական շուկայում»,- ասաց Ռ.Հարությունյանը` հավելելով, որ նախատեսում են նոր ապրանքներ արտահանել Ֆրանսիա, ինչպես նաև այնտեղ ներկայացնել հայկական արտադրության գինիներն ու այլ ալկոհոլային խմիչքները:
Նշվեց նաև, որ Հայաստանից Ֆրանսիա արտահանվում է բնական կամ արհեստական կաշվե իրեր, վերարկու, թիկնոց, տղամարդկանց հագուստ: Իսկ Ֆրանսիայից հիմնականում ներմուծվում է դեղամիջոց, օծանելիք, ապակե տարաներ` ամպուլա, շիշ:
Հայաստանում 2013թ-ին Ֆրանսիայի օտարերկյա ներդրումները կազմել են 99.1մլն դոլար:
Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործում են ավելի քան 230 ընկերություն` բանկային, կրթության, առողջապահության, հեռահաղորդակցության, էներգետիկայի խոհրդատական ծառայության, տուրիզմի ոլորտներում:
Նախորդիվ`
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանում է. հատուկ արարողակարգով դիմավորում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին