Կ. Ճշմարտիրյան. ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը եվրոպական շուկան չի կորցնի
«Բանակցությունները դեռ չեն ավարտվել, հաստատ չեմ կարող ասել՝ արդյո՞ք հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա խոսքով, այս պահին բանակցային փուլում է գտնվում և դժվար է կանխատեսումներ անել, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, որ ապրանքները չեն թանկանալու Հայաստանում: Կ. Ճշմարիտյանն ասաց, որ այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի զգայուն ապրանքները չթանկանան:
Իսկ թե ո՞ր ապրանքներ են թանկանակալու հարցին ի պատասխան, նախարարն ասաց. «Այսօր դժվար է հստակ վերլուծություն անել, համենայնդեպս առաջին անհրաժեշտության ապրանքներից, չեմ կարծում, որ այդպիսի բան լինի, քանի որ դրանք ընդգրկված են բացառությունների մեջ: Նույնիսկ ընդգրկված են հումքային այն ռեսուրսները, որոնք մեր արտադրության համար են: Այսինքն՝ այնտեղ դրված են բավականին հստակ չափանիշներ, որով ընտրված է այդ բացառությունների ցանկը»:
Կարեն ճշմարտիրյանը որևէ կասկած չունի, որ Եվրասիական տնտեսական միությանն անդմակցելուց հետո Հայաստանը կկորցնի եվրոպական շուկան. «Ո՛չ, եվրոպական շուկան կորցնելու խնդիր մենք այսօր չունենք՝ որպես մեր արտահանման շուկա, որովհետև եվրոպական շուկայում մենք ունենք GSP+ համակարգը՝ արտոնությունների համակարգ, որը թույլ է տալիս մեր 6000 անուն ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծել եվրոպական շուկա»:
Ըստ նրա, եվրոպական շուկայի հետ Հայաստանն այլ խնդիր ունի՝ կան որոշակի պահանջներ, որոնց հայկական արտադրանքը դեռևս չի բավարարում, պետք է լուծել այդ խնդիրը:
Նախարարը պատասխանելով հարցին, թե այդյո՞ք կասկածներ չունեք, որ Եվրասիական տնտեսական միությունն չի կայանալու, ասաց. «Արդեն կայացած փաստ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին