«Հայաստանի և Հունաստանի միջև եղած տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքականին»
«Հույն և հայ ժողովուրդների միջև հարաբերությունները միշտ էլ եղել են սերտ և եղբայրական: Այդ կապերը, որ մեզ միացրել են անցյալից, շարունակվում են ամուր մնալ նաև ներկայում»,- Հայաստան-Հունաստան գործարար համաժողովի ժամանակ ասաց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը:
Նրա խոսքերով` երկու ժողովուրդները կիսում են ընդհանուր արժեքներ և ավանդություններ, իսկ հարաբերությունները առավել ևս ամրապնդում են երկու երկրներում հայկական և հունական գաղութները:
«Հունաստանում հայկական գաղութները նպաստում են երկրի տնտեսական կյանքի զարգացմանը, իսկ Հայաստանում առկա հունական փոքր գաղութը` ինչպես ընկերային, այնպես էլ գործարար մակարդակում հանդիսանում է երկկողմ հարաբերությունների ամուր հիմք»,- ընդգծեց նա:
Կարոլոս Պապուլիասի խոսքերով` երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, և իր այցելությունը Հայաստան ցույց է տալիս մտադրությունը` առավել ևս այդ հարաբերությունները զարցագնել ու ամրապնդել:
Նա բարձր գնահատեց մի շարք այլ ոլորտներում՝ տնտեսություն, մշակույթ, կրթություն, գիտություն, պաշտպանություն, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցությունը: Միաժամանակ նշեց, որ Հունաստանը աջակցում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը:
«Այսօրվա համաժողովը ևս մեկ քայլ է զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- ընդգծեց Կարոլոս Պապուլիասը:
Հունաստանի նախագահը նաև նշեց, որ իր երկիրը արագ տեմպերով փոփոխությունների է ենթարկվում, իսկ երկրի տնտեսությունը վերափոխվում է` հիմնվելով օտարերկրյա ուղղակի ներդրումների և արտահանումների վրա:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Հունաստանի միջև եղած տնտեսական հարաբերություններին, Կարոլոս Պապուլիասն ասաց, որ այն զիջում է քաղաքական հարաբերությունների գերազանց մակարդակին:
«Այսօրվա համաժողովը հնարավորություն է` ավելի ամրապնդելու և զարգացնելու տնտեսական հարաբերությունները, ինչը կնպաստի թե Հունաստանի, թե Հայաստանի տնտեսություններում ներդրումների մեծ հոսքերի ավելացմանը»,- ասաց Կարոլոս Պապուլիասը:
Հարակից հրապարակումներ`
Հունաստանի նախագահը գոհ է հայ-հունական հարաբերությունների մակարդակից
«ՀՀ-Հունաստան գործարար համաժողովը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»
Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ. Ս.Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները