Ռոբերտ Դերձյան. «2015թ.-ին Թեղուտի հանքավայրից նախատեսվում է 7 միլիոն տոննա հանքաքարի հանույթ»
«Մենք արդեն սկսել ենք արդյունահանման պրոցեսը՝ առաջին 300.000 տոննա հանքաքարը կուտակել ենք հանքաքարի պահեստում և այժմ ֆաբրիկայի փորձարկումների փուլն է ընթանում»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թեղուտի հանքավայրի գործունեությանը ասաց «Թեղուտ» ընկերության լեռնահանքային վարչության պետ Ռոբերտ Դերձյանը:
Նա նշեց, որ 2015թ.-ի համար նախատեսվում է 7 միլիոն տոննա հանքաքարի հանույթ:
«Ամսեկան հանքավայրում արդյունահանվում է 580.000 տոննա, իսկ տարեկան կտրվածքով 7 միլիոն տոննա հանքաքար»,-նշեց Ռ.Դերձյանը:
Նրա խոսքով, իրենք նախատեսում են 2016թ.-ին արդյունահանել 7.5 միլիոն տոննա, իսկ 2017թ.-ին 9 միլիոն տոննա: Հանքավայրը այժմ նախապատրաստվել է շահագործման, իսկ ֆաբրիկան անցնում է փորձարկման փուլը:
«Մեր պղնձի կոնցենտրատը մրցունակ է և սպառման շուկաների խնդիրներ չկան»,-նշեց Ռ.Դերձյանը:
Նրա խոսքով, նման տեմպերով շահագործելու դեպքում Թեղուտի հանքավայրը հնարավոր է շահագործել 40 տարի. «Հանքաքարից կորզվում է հիմնականում պղինձ և մոլիբդեն»:
Նախորդիվ`
«Մեր ուղին միակն է՝ դբա լավը». Թեղուտի լեռնահանքային համալիրի մասին
ՀՀ նախագահը ներկա է գտնվել Թեղուտի հանքահարստացուցիչ գործարանի շահագործման մեկնարկին