Տնտեսություն 17:43 18/02/2015

Հաշվարկ. Ադրբեջանի պոտենցիալ կորուստները նավթի գների անկումից

Ադրբեջանի նավթային պաշարները տարբեր աղբյուրների համաձայն գնահատվում են մոտ 7 մլրդ բարել: Նավթագազային սեկտորը շարունակում է մնալ Ադրբեջանի տնտեսության շարժիչ ուժը՝ ապահովելով պետական եկամուտների առյուծի բաժինը:

Նախորդ տարվա հունիսից նավթի գների նվազման պայմաններում Ադրբեջանի ակնկալած եկամուտները զգալի կրճատվել են՝ ազդելով ինչպես պետբյուջեի մուտքերի, այնպես ՀՆԱ-ի աճի վրա: Սակայն նավթի գների անկումից համախառն կորուստների մասին ադրբեջանական կողմը տվյալներ չի հրապարակում՝ համառորեն պնդելով, որ ադրբեջանական տնտեսության կախվածությունը նավթի գներից շատ փոքր է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել ադրբեջանական և միջազգային տարբեր աղբյուրների հրապարակած տվյալները համադրելով և վերլուծելով ստանալ պոտենցիալ կորուստների ծավալները, իսկ դրանք աննշան չեն՝ հաշվի առնելով նավթի գնի 60% նվազումը:

Ադրբեջանի կորուստները 2014թ-ի չորրորդ եռամսյակում

Ադրբեջանի նավթահորերից հանվող և միջազգային շուկաներում իրացվող նավթից ստացվող հասույթի 75%-ը պատկանում է պետությանը՝ որը փոխանցվում է պետական նավթային ֆոնդ(SOFAZ), որտեղից էլ տրանսֆերտներ են կատարվում պետական բյուջե: Այսինքն, մեկ բարել նավթը միջազգային շուկայում առկա գնով վաճառելուց ստացված հասույթի ¾-րդ մասը մտնում է Ադրբեջան: Փաստացի կորուստները հաշվարկելու համար անհրաժեշտ է ունենալ պետության կանխատեսած՝ բյուջեով հաշվարկված նավթի գինը, արտահանման ծավալները ամսական կտրվածքով, ինչպես նաև միջազգային շուկաներում տվյալ ժամանակահատվածում նավթի միջազգային գինը:

Քանի որ նավթի գները Ադրբեջանի բյուջեում նախատեսված 100 դոլարի շեմից սկսեցին իջնել 2014թ-ի սեպտեմբերից, այդ իսկ պատճառով ակնկալած եկամուտների ծավալները նվազեցին հենց երրորդ քառամսյակից սկսած:

Այսպիսով պոտենցիալ կորուստների հաշվարկման բանաձևը կունենա հետևյալ տեսքը՝
ՊԿ=(ԲՀԳxԱԱ-ՄԳxԱԱ)x0.75

ՊԿ- պոտենցիալ կորուստները նավթի գների անկումից
ԲՀԳ- բյուջեով հաշվարկված գին
ԱԱ- ամսական արտահանում
ՄԳ-միջազգային գին,

ՊԿ(սեպտեմբեր)=(100x14.2մլն/բ-98.2x14.2մլն/բ)x0.75=19.1մլն դոլար

ՊԿ(հոկտեմբեր)=(100x14 մլն/բ-89.5x14մլն/բ)x0.75=110.2 մլն դոլար

ՊԿ(նոյեմբեր)=(100x8.9մլն/բ-79.7x8.9)x0.75=135.5 մլն դոլար

ՊԿ(դեկտեմբեր)=(100x17.4մլն/բ-68.4x17.4մլն/բ)x75=412.3 մլն դոլար

Այսինքն 2014թ-ի երրորդ քառամսյակում նավթի գների անկումից Ադրբեջանի կորուստները կազմել է 676.8 մլն դոլար: Հիշեցնենք, որ միջին ամսական գների և արտահանման ծավալների վերաբերյալ տվյալները օգտագործված են ադրբեջանական աղբյուրներից, մասնավորապես՝ Տնտեսական և սոցիալական զարգացմն կենտրոնի հրապարակած տվյալները: Գների մասով միջազգային այլ աղբյուրներ հաղորդում են փոքրինչ այլ թվեր, որոնք վերոհիշյալ բանաձևում տեղադրելուց, կորուստները հասնում են 700 մլն դոլարի:

Թե ինչպիսի ազդեցություն է ունեցել նավթի գների անկումը պետական գանձարանի եկամուտների վրա և ինչ տեսք ունի երրորդ քառամսյակում բյուջեի կատարողականը հնարավոր չեղավ գտնել Ադրբեջանի Ֆինանսների նախարարության կայքից՝ Հայաստանի օգտատերերի համար արգելափակված լինելու պատճառով: Սակայն նույն բյուջեի կատարողականի վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր եղավ ստանալ վերոհիշյալ Տնտեսական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի հրապարակած զեկույցներից մեկից, որը հղում է կատարել ֆիննախարարության հրապարակմանը և որտեղ պարզորոշ երևում է, որ երրորդ քառամսյակում թերակատարում է գրանցվել բոլոր ոլորտներում: Ստորև բերված է միայն առաջին խոշոր ոլորտները, և նկատելի է, որ տարեկան բյուջեն կատարվել է 86%-ով, կամ թերակատարվել 2 մլրդ մանաթով:



Իսկ ի՞նչ է սպասվում 2015թ-ին: Այս պահին նավթի գինը 60-62 դոլարի սահմաններում է: Մեկուկես ամսվա ընթացքում, եթե ընդունենք, որ ամսական արտահանման ծավալները եղել են նախորդ տարվա միջին ամսականին հավասար (հունվարի արտահանման վերաբերյալ առայժմ տվյալ չկա), ապա վերևում բերված բանաձևի միջոցով այս պահին արդեն իսկ կորուստները գերազանցել են կես մլրդ դոլարը: Իսկ գների այս մակարդակի պահպանման պարագայում տարեկան կորուստը կկազմի 6-7 մլրդ դոլար՝ առաջացնելով խոշոր պակասուրդ և նավթային ֆոնդի և պետական բյուջեներում: Նավթային պետական ֆոնդի բյուջեի և նավթադոլարային հոսքերի մասին ավելի լայն անդրադարձի կարիք կա, այդ իսկ պատճառով միայն նշենք, որ Նավթային ֆոնդի այս տարվա հաստատված բյուջեն ևս պակասուրդով է, իսկ 87%-ը նախատեսված է որպես տրանսֆերտ ուղղել պետական բյուջե:


Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ

Նախորդիվ՝
Ադրբեջանի պետական բյուջեն էժան նավթի պայմաններում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}