
ԱԿԲԱ բանկը Մեծամոր քաղաքում գործարկել է 53-րդ մասնաճյուղը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը, գործարկել է 53-րդ՝ «Մեծամոր» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 2բ, 1-6 հասցեում: Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:
Նշենք, որ սույն թվականի փետրվար 24-ից մինչև մարտի 20-ը ներառյալ, բանկի նորաբաց մասնաճյուղում American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Ինչպես նաև հաճախորդները կստանան վարկեր և վարկային գծեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: