«Նախկին խորհրդային երկրներն այժմ զգում են Պուտինի ռուբլու ցավը». Bloomberg
Հեղինակավոր Bloomberg պարբերականը հրապարակմամբ անդարդարձել է նախկին խորհրդային երկրներում ներկայումս առկա տնտեսական դժվարություններին և այդ գործում ռուսական տնտեսության բացասական ազդեցությանը:
Պարբերականը նշում է, որ աշխարհում Ռուսաստանի ազդեցության աճի մասին Պուտինի ունեցած տեսլականը սերտորեն կապված է նախկին խորհրդային երկրների հետ տնտեսական միություն ստեղծելու ծրագրերին:
«Սակայն, այժմ այն, ինչ նա հիմնականում անում է` նրանց արժույթները ոչնչացնելն է: Այն պահից, երբ Ուկրաինայում հրադադարի սահմանման ֆոնին Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամը վերջապես թուլանալու նշաններ է ցույց տալիս, հետցնցումային ալիքները Մոսկվայից տարածվում է Կրեմլի նախկին սատելիտների վրա` ներառյալ Բելառուսը, Ադրբեջանը և Մոլդովան», - գրում է պարբերականը:
Ըստ հրապարակման` այս երեք երկրները, ինչպես նաև Ուկրաինան այս տարի զբաղեցրել են աշխարհի երկրների ամենավատ ցուցանիշներով ազգային արժույթների ստորին հորիզոնականները: Նման վատ ցուցանիշներ ունի նաև Վրաստանի ազգային արժույթը` լարին, որը նույնպես վերջին հորիզոնականներն է զբաղեցնում:
Պարբերականը գրում է, որ այս ցունցումները նախորդ տարում ռուբլու 46 տոկոս արժեզրկման արձագանքներն են, իսկ Ռուսաստանում տնտեսական անկումն ուղղակիորեն անդրադարձել է նաև իր հարևանների առևտրային հաշվեկշռի վրա: Սեփական արժույթները հնարավորինս կայուն պահելու միջոցառումներ իրականացնելու ետևանքով այս երկրները բախվել են ինֆլյացիայի և արտաքին պարտքի սպասարկման թանկացման խնդիրներին:
«Renaissance Capital Ltd»-ի գլխավոր տնտեսագետ Չարլզ Ռոբերտսոնի կարծիքով` այդ երկրները շատ քիչ բան կարող են անել իրենց արժույթները կայունացնելու համար: Ըստ պարբերականի զրուցակցի` «Մոսկվայի հետ տնտեսական կապերը թուլացնելու համար տարիներ կպահանջվեն»:
Անդրադառնալով Ադրբեջանական մանաթի արժեզրկմանը` պարբերականը գրում է, որ այս երկիրը, ինչպես և Ռուսաստանը, մեծ կախում ունի նավթի գներից: Եվ հենց նավթի գների անկումը գլխավոր պատճառ դարձավ, որ արտաքին առևտրի բալանսը մեծապես խախտվեց:
Այնուհետև հարպարակման մեջ ներկայացվում է Ուկրաինայի, Բելառուսի և մյուս երկրների արժույթների արժեզրկման ընթացքը: Պարբերականը նաև նշում է, որ ազգային արժույթը արժեզկվել է նաև Հայաստանում և Վրաստանում, սակայն ավելի քիչ, քան մյուսներում:
Պարբերականը այս զարգացումները կապում է Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի որդեգրած քաղաքականության հետ, ինչի հետևանքով տուժում է թե ռուսական և թե հարակից երկրների տնտեսությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան