Հ. Բիշարյան. Գիտենք՝ որտեղ է շան գլուխը թաղված
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին անհրաժեշտ է քաղաքական կամք: Այսօր Ազգային ժողովում շարունակվող ՏՄՊՊՀ տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Մենք գիտենք խնդիրների մասին, գիտենք՝ որտեղ է շան գլուխը թաղված, բայց ամեն տարի խոսում ենք նույն բանի մասին: Համոզվել ենք, որ տուգանքներով հնարավոր չէ խնիդրը լուծել: Որոշումներով, օրենքներով պետք է հասնենք խնդիրների լուծման»,- ասաց նա:
Հ. Բիշարյանի խոսքով, գերիշխող որոշակի կառույցներին հնարավորություն է տրվում ամրապնդել իրենց դիրքրեը, գլոբալ գործել, իսկ դրանց կողքին փոքր բիզնեսը ոչնչանում է: «Համալիր մոտեցում է պետք»,- ընդգծեց նա:
ՕԵԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ սննդի անվտանգության կանոններին հետևելու խնդրին էլ պետք է ուշադրություն դարձվի: