Վազգեն Սաֆարյան. Չինական ուղղվածությունը պետք է զարգանցել
Հայաստանի կառավարությունը պետք է մշակի արտահանման նոր քաղաքականություն, պետք է նոր շուկաներ ձեռք բերել, օրինակ Չինաստանը: «Իրավիճակն ապրանքային շուկայում՝ պայմանավորված ռուբլի/դրամ տատանումներով» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
«Երկրի ղեկավարության՝ Չինաստան այցի ժամանակ լուրջ համաձայնություններ է ձեռք բերվել: Նախորդ տարի Հայաստանից Չինաստան է արտահանվել 170 միլիոն դոլարի ապրանք, Չինաստանից ներմուծվել է 410 միլիոն դոլարից ավել ապրանք: Չինական ուղղվածությունը պետք է զարգանցել, հատկապես կոնյակի, գինու, պահածոների արտահանումը»,- ասաց նա:
Վ. Սաֆարյանը խոսելով այսօր ապրանքային շուկայում ստեղծված իրավիճակի մասին, ասաց, որ այս իրավիճակը մշտական չի կարող լինել, արդեն միտումներ են նկատվում և մինչ ամառ, կարծում է, կայունություն կնկատվի:
Նա նշեց, որ կառավարությունը նման իրավիճակներից խուսափելու համար, պետք է մշակի մոբիլիզացիոն քաղաքականություն, որպեսզի կարողանա ներքին ռեսուսրները տեղական շուկայի համար օգտագործի:
Քննարկմանը ներկա Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ Հայաստանից, հատկապես ՌԴ, արտահանումները նվազել են դեռևս նախորդ տարվա կեսերից, հատկապես՝ դեկտեմբերից: «Մինչև օրս կամ չեն արտահանում, կամ էլ արտահանում են՝ չնչին շահույթով: Մեծ վնասներ են կրում, քանի որ պատրաստի ապրանքները մնում են պահեստներում, ֆինանսական ռեսուրսները չեն կարողանում վերականգնել, որ այս տարի իրենց կայուն գործությունեությունը շարունակեն»,- ասաց տնտեսագետը:
Գ. Մակարյանի խոսքով, 35 ընկերության հետ, հատկապես գյուղմթերք արտադրող, նախորդ տարվանից հանդիպումներ են ունենում, քննարկումները ցույց են տվել, որ ձեռնարկություններ վնասներ են կրել: Փոքր և միջին 20 ձեռնարկության կողմից ներկայացված պաշտոնական տվյալների համաձայն, վնասը կազմում է 7,8 միլիոն դոլար:
Գ. Մակարյանը նշեց, մի քանի ընկերություն դադարեցրել են արտահանումը, կոնյակ, գինի արտահանող մի քանի ընկերություններ շարունակում են, չեն ուզում կորցնել շուկան, թեև աշխատում են վնասով կամ զրոյով, մի մասը ռուբլու դիմաց այլ ապրանքներ է ձեռք բերում:
«Պահածո, գինի արտահանողների մի մասն իրենց ապրանքն իրացնում են հայկական շուկայում, բայց այստեղ էլ վտանգներ կան, քանի որ ժողովրդի գնողունակությունը նվազել է: Իսկ դրա պատճան էլ այն է, որ տրանսֆերտներն են նվազել»,- ասաց Գ. Մակարյանը: