
Կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված բանջարեղեն չի ներմուծվել Հայաստան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է ապրիլի մեկին ԶԼՄ-ներից մեկում հրապարակված այն տեղեկությանը, թե Թուրքիայից ներկրվող լոլիկի վաճառքի ցածր գինը պայմանավորված է նրանով, որ Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից հետ ուղարկված՝ կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված լոլիկ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կալիֆոռնիական ծաղկավոր թրիպսով վարակված բանջարեղեն, մասնավորապես` լոլիկ Թուրքիայից չէր կարող ներմուծվել հանրապետություն, քանի որ թուրքական արտադրության բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա արտադրանքի յուրաքանյուր խմբաքանակ, այդ թվում` լոլիկը, սահմանային վերահսկողության շրջանակներում պարտադիր ենթարկվում է բուսասանիտարական լաբորատոր փորձաքննության, որից հետո միայն թույլատրվում է մուտքը հանրապետություն