Օնլայն առևտրի նոր հեռանկարներ՝ Հայաստանում. Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը Հայաստանում ինտերնետային առևտրի խթանման նպատակով առաջարկում է ինտերնետային առևտրի համար նախատեսված ծառայության՝ արտոնյալ պայմաններով ներդրման առաջարկ, որը կգործի մինչև ս.թ. մայիսի 5-ը: Առաջարկով հետաքրքրված բոլոր ընկերությունների համար բանկն անվճար կիրականացնի այդ ընկերությունների ինտերնետային կայքերում էլեկտրոնային առևտրի մոդուլի ինտեգրումը: Այս մասին տեղեկացնում են բանկի մարքեթինգի վարչությունից:
Ծառայությունից օգտվելու համար կարող եք դիմել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել online հայտ բանկի կայքէջում:
Արդեն մեկ տարի է, ինչ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը հնարավորություն է տալիս ինտերնետային խանութներին՝ վճարումներ ընդունել 3D Secure անվտանգության տեխնոլոգիայով՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի գործարարներին առաջարկել իրենց ծառայությունները ոչ միայն տեղական, այլ նաև օտարերկրյա սպառողներին: Արդյունքում ընկերությունները հնարավորություն են ստանում մեծացնել վաճառքի ծավալները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, ներդնել նոր ծառայություններ և ոչ միայն:
Verified By Visa և MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում վճարումներ իրականացնելիս 3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իրականացնել քարտապանների լրացուցիչ նույնականացում, որը ենթադրում է յուրաքանչյուր իրականացվող վճարման հաստատում մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, ինչը առավել անվտանգ է դարձնում գործարքը ինչպես վճարում կատարող անձի, այնպես էլ ինտերնետային խանութի համար: Ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի հեռախոսային սպասարկման կենտրոն 010 31 88 99 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան