Օրենքը արտագնա աշխատողների եկամուտների վրա չի ազդում. Վախթանգ Միրումյան
ՀՀ ֆինանսների փոխնարար Վախթանգ Միրումյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է իրենից ենթադրում ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նրա խոսքերով՝ օրենքը արտագնա աշխատողների եկամուտների վրա չի ազդում, այլ դրա համար իրավասու են շինարարական ընկերությունները, որոնց համար էլ Կառավարությունը ՀՀ-ում գրանցվելու խթանիչ կողմեր է մշակել:
«Կան ՀՀ քաղաքացիներ, ովքեր կամա, թե ակամա աշխատում են դրսում: Երկու տիպի մոտեցում կա աշխատելու՝ գնում են անհատների համար աշխատանք են կատարում ու հետ են գալիս, առանց դրսում գրանցվելու և այստեղ գրանցվելու: Բայց կան քաղաքացիներ, ովքեր գնում են արտերկիր, գրանցվում կազմակերպություններում, քանի որ առանց ձևակերպման ու գրանցման չեն կարող աշխատել: Այն քաղաքացիները, ովքեր գնում, դրսում գրանցվում են, այդ կազմակերպությունն օտարերկրյա պետությանը վճարում է շահութահարկ, և ՀՀ քաղաքացիներից պահվում է եկամտահարկ: Եւ խոսքը նրա մասին է, որ ոչ թե հարկում ենք արտագնա աշխատողներին, այլ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի դրսի կազմակերպությունների սեփականատերերը շահագրգռված լինեն իրենց կազմակերպությունները գրանցել Հայաստանում»,- պարզաբանեց Վ. Միրումյանը։
Փոխնախարարը նշեց, որ որպեսզի այդ ընկերությունները գրանցվեն ՀՀ-ում, շահութահարկը սահմանում են 5%, ինչն էլ խթան է, իսկ եկամտահարկի դրուքաչափն էլ նվազեցնում են, որպեսզի շահագրգռված լինեն վարձու աշխատողին ձևակերպեն Հայաստանում և այն հարկերը, որոնք շահութահարկի ու եկամտահարկի տեսքով նրանք կամա, թե ակամա վճարում են դրսում, վճարեն Հայաստանում:
Դիտարկմանը, թե արդյոք Ռուսաստանի հետ համաձայնացրել են, Վ.Միրումյանն ասաց, թե նման օրենքի համար կարիք չկա համաձայնեցնել Ռուսաստանի հետ, քանի որ յուրաքանչյուր երկիր գործում է իր իրավապայմանագրային դաշտի սահմաններում:
Հայաստանը որևէ սահմանափակում չունի շահութահարկի կամ եկամտահարկի ցանկացած դրույքաչափ սահմանելու հարցում: Դա ՀՀ որոշումն է, ԵՏՄ անդամակցության պայմանագրով ուղղակի հարկերի մասով դրույքաչափերի ներդաշնակեցման կամ չփոփոխելու որևէ պարտավորություն մենք չունենք և որևէ բանի չի հակասում»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց նաև, թե ՀՀ կառավարությունը որևէ երկրի բյուջեի միջոցներ չի բերում այստեղ: «Մեր խնդիրն է մեր երկում ստեղծել այնպիսի դաշտ, որ բիզնեսը շահագրգռված լինի գրանցվեկ Հայաստանում, թե որ երկրի գումարները կգան ՀՀ բյուջե, որ երկրինը չեն գա՝ դա արդեն հարցի երկրորդ կողմն է: Մենք որդեգրել ենք մեր աշխատուժը մեր երկրում գրանցելու քաղաքականությունը»,- ասաց նա:
Հարցին, թե մտավախություն չկա, որ այդ երկրների հարկային մարմինները կարող են գլխի ընկնել ու հետագայում խնդիրներ առաջացնեն, Վ.Միրումյանը նկատեց, թե հարցը որևէ մութ կողմ չունի:
Դիտարկմանը, թե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդում է, թե աշխատուժին են հարկում, նա նշեց, որ աշխատուժը հարկվում է այն երկրում, որտեղ գրանցվում է որպես վարձու աշխատող: «Եթե հարցնում եք ՌԴ-ի համար, ապա, եթե ֆիզիկական անձինք ձևակերպվում են որպես վարձու աշխատող, իրենք այնտեղ հարկվում են եկամտահարկի 13% դրույքաչափով, քանի որ ԵՏՄ-ի պայմանագրի համաձայն, ԵՏՄ անդամ պետության քաղաքացին, որը վարձու աշխատանքի է անցնում մյուս երկրում, հենց առաջին օրվանից հարկում են տվյալ երկրի քաղաքացիների համար սահմանված դրույքաչափով՝ 13%-ով: Բնականաբար, տվյալ պայմաններում որևէ կազմակերպություն իր աշխատողին ՀՀ-ում չի գրանցի»,- ասաց նա:
Հարցին, թե այսինքն՝ ստացվում է կազմակերպությունը գրանցվում է Հայաստանում, աշխատող է ուղարկում ՌԴ և այնտեղի բյուջե գումար չի վճարում, Վ. Միրումյանը պատասխանեց. «Ոչ, կազմակերպությունն իրավաբանական անձի տեսքով է իր գործունեությունն իրականացնում: Կազմակերպություններն ունեն իրար հետ պայմանագիր: Օրինակ՝ ՀՀ կազմակերպությունը ծառայություններ է մատուցում արտերկրի կազմակերպությանը, ծառայությունները մատուցում է իր կողմից վարձած աշխատողների միջոցով, սրանք հարկային սխեմաներ են, որոնք կիրառվում են: Դա ոչ թե վարձու աշխատանքի կողմից մատուցված եկամուտ է, այլ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ է, որը յուրաքանչյուր երկրի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով հարկվում է ռեզիդենտության սկզբունքով»:
Այսպիսով, ըստ նրա, ստացվում է, որ կազմակերպությունը հարկվում է այն երկրում, որտեղ գրանցվում է:
Նախորդող հրապարակում՝
Աղմկահարույց օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց (տեսանյութ)
«Ազատականացնում ենք տնտեսությունը». Մակարյանը՝ «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունների մասին
Շատ ավելի վատ է լեզվավաճառությունը, քան մարմնավաճառությունը. Վարդան Այվազյան
Բիշարյան. Կոպիտ ասած՝ օրենքի շրջանակներում պարտադրում ենք, որ մարդիկ գնան այլ երկիր աշխատելու. Մանրամասները՝ տեսանյութում
«Բա որ էստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի». Բագրատյան
Միջազգային կառույցների կանխատեսումները մի քիչ վերաապահովագրված են.
Կարեն Ճշմարիտյան«Գնացեք մի օրենք էլ մարմնավաճառների համար բերեք». Արամ Մանուկյան