Տնտեսություն 16:38 13/05/2015

Գագիկ Մակարյան. Զախարյանին խորհուրդ տվեք կարդալ կանոնադրությունը

Հեղինակ` Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը բազմաթիվ դժգոհություններ է ստացել մանր ու միջին ձեռնարկատիրություններից՝ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման վերաբերյալ:

«Դժգոհությունները նախորդ տարվա թանկացումից հետո դեռ չեն մարել: Այնպես չի, որ հարմարվել են, անցել գնացել է նախորդ տարվա թանկացումը: Հիմա ավելի շատ է թանկանում, դժգոհություններն էլ ավելի շատ են: Սա բավականին մեծ թանկացում է ու վնասելու է փոքր ու միջին բիզնեսին»,-Panorama.am-ին ասաց միության նախագահը:

Մակարյանի խոսքով, տնտեսության զարգացող ճյուղերից հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները գուցե կարողանան հաղթահարել դժվարությունները, սակայն սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունները՝ դժվար թե. «Մեր պահածոները այսօր հազիվ են Ռուսաստանում վաճառվում, ռուսական ռուբլու անկումից հետո բավականին լուրջ պրոբլեմներ ունենք արտադրողների ու արտահանողների համար: Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով գները կարող են այնպիսին դառնալ, որ ընկերությունները կդառնան ոչ մրցունակ»:

Իր ընտանիքի օրինակով տնտեսագետը հաշվարկել է, որ գազի տարեկան միջին ծախսը թանկացումից հետո հավասարվելու է հոսանքի միջին ծախսի գնին. «Էլեկտրաէներգիան նույնիսկ ավելի թանկ է ստացվում: Այսինքն, հոսանքը թանկացնելով մենք այնպիսի իրավիճակ ենք ստեղծում, որ շատերը հարկադրված լինեն գազ օգտագործել, որպեսզի գազի սպառման օպտիմալ ծավալ լինի: Ես նույնիսկ միտում եմ տեսնում»:

Մակարյանի խոսքով, էներգետիկայի նախարարությունը պետք է տեխնիկական աուդիտ անցկացնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում՝ պարզելու, թե կորուստներն ինչպիսին են իրականում:

«Պետությունը կարող է համաձայնվել թանկացմանը, բայց պետք է պայման դնի, որ օգուտների հաշվին համակարգը վերականգնվի, դրվի արդյունավետ մակարդակի, խնայողական իրավիճակի, հետո կամ գինը նույնը մնա կամ էժանացվի: Կյանքը ցույց է տալիս, որ ռուսական այս կազմակերպությունները չեն ցանկանում, որ իրենց շահույթը նվազի: Երկուսի դեպքում էլ ժողովուրդն ու բիզնեսը վճարումներն օպտիմալ կատարում են, սակայն տեսնում ենք, որ դա նրանց չի բավարարում ու տարբեր պատրվակներով փորձում են թանկացնել: Բնականաբար, ես դեմ եմ դրան»,-ասաց նա:

Մակարյանի խոսքով, օպտիմալ լուծումը կլինի այն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պայման դնի, որ էլեկտրաէներգիան թանկացնում է ոչ ավել, քան 2-3 տարով, ինչից հետո այն պետք է վերադառնալ նախկին գնին. «Մենք չունենք ռազմավարություն, թե էլեկտրաէներգիայի թանկացումը ինչքան պետք է շարունակվի: Ամեն տարի գին ենք փոխում: Բիզնեսմեներն էլ պետք է կարողանան պրոեկտները պլանավորել՝ վարկեր են վերցնում, շուկաներ են ուզում հայթայթել: Ամեն տարի էլեկտրաէներգիայի թանկանալով իրենք դժվարությունների են հանդիպում, ծախսերի հաշվարկն է փոխվում, մենք էներգակիրների առումով անընդհատ պրոբլեմներ ենք ստեղծում»:

Մակարյանի խոսքով, գազի, էլեկտրաէներգիայի թանկացումն անմիջապես ազդում է գնողականության մակարդակի վրա. «Ժողովրդի գրպանում առանց այդ էլ քիչ փող կա, հիմա փողի մեծ մասը կգնա այդ ծառայությունների համար վճարմանը, դա կբերի գնողունակության անկմանը, վաճառքի ծավալները կկրճատվեն, կլինի գնաճ, ինչի հետևանքով էլ բիզնեսը կտուժի»:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր լրագրողների հետ հայտարարեց, թե էլեկտրաէներգիայի թանկացումը կառավարությունից կախված չէ:

Անդրադառնալով այս հայտարարությանը, Գործատուների միության նախագահն արձագանքեց. «Ճիշտ չի ասել, ուրեմն նախարարին խորհուրդ տվեք կարդալ նախարարության կանոնադրությունը: Մեծ ցանկության դեպքում կարելի է կանխել, միջամտել, համոզել: Վերջին հաշվով, միայն ֆինանսական աուդիտը բավարար չէ, այստեղ իսկապես տեխնիկական աուդիտ է հարկավոր, որպեսզի հայտնաբերեն համակարգերի փտած, քայքայված վիճակը, հին տրանսֆորմատորները, որոնք չեն փոխարինվում, անշնորհք ձևով հաղորդալարերի անցկացման վիճակը, անջատիչ համակարգերի վիճակը: Ներդրումներ եթե արվում են, ապա դրանք այլ ուղղությամբ են կատարվում»:

Մակարյանի գնահատմամբ, ռուսական այդ երկու ընկերությունները «գոռոզամիտ, ատկատներով ու շքեղ ծախսերով» մենեջմենթ են վարում: Հարցին, թե ինչու են նման վարքը հանդուրժում Հայաստանում, Մակարյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ մի քանի պատճառ կա: Չեն ուզում ռուսական ընկերությունների հետ կոնֆլիկիտի գնալ, չգիտես ինչու վախեցած են, կարծում եմ, ունեն շահերի բախում, բացի այդ, ինժիներական մտքի ու մոդեռն, պրոֆեսիոնալ մոտեցումների պակաս կա»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}