
Բողոքի մեծ երթ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Հայաստանում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը մայիսի 27-ին կազմակերպում է բողոքի մեծ երթ, որը կմեկնարկի Ազատության հրապարակից: Այդ մասին տեղեկանում ենք Ֆեյսբուք սոցիալական ցանցում հատուկ ստեղծված իրաձարձության մասին հայտարարությունից:
Նշենք, որ նախնական տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտով Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը առաջարկում է մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից դարձնել 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ:
Մայիսի 14-ին ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր. «Այսօրվա հայտն ինձ համար որևէ հիմք չի կարող հանդիսանալ: Ասում են, որ ավելի քան հիմնավորված է, բայց` ո՞ւմ համար, համենայն դեպս` ոչ մեր կառույցի»:
«Միասին կանխենք այս ապօրինությունը», -ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում՝
Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ ՀԱԿ-ը ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին