Ենգիբարյանը՝ Գյումրու մասին. Ոչ թե տեխնոպարկ, այլ տեխնոլոգիական կենտրոն
«Մեր երկրում կան մասնագետներ, ովքեր կարողանում են մշակել համաշխարհային լուծումներ: Պետք է նրանց մասին խոսել»,-Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Պատասխանելով հարցին, թե ի վերջո ի՞նչ եղավ Գյումրու տեխնոպարկի ճակատագիրը, Ենգիբարյանն ասաց, որ բառը սխալ է օգտագործվել ոչ թե տեխնոպարկ, այլ տեխնոլագիական կենտրոն. «Ծրագրով նախատեսված էր ստեղծել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որն արդեն կա: Երկրորդ նպատակը, քաղաքը տեխնոլգիական միջավայր սարքելն է»:
Տեխնոլոգիական միջավայրի ապահովման քայլերի մասին խոսելիս Ենգիբարյանն ասաց. ««Դ-Լինկ ինթերնեյշնլ»-ը նման առաջին քայլն էր, որն ապացուցում է, ծրագրով նախատեսված ամբողջ կոնցեպցիան ճիշտ է: Նման ներդրումներ չեն արվում, եթե չկա նախապայման»:
Նշենք, որ Գյումրիում այսօր իր գործունեության մեկնարկի մասին հայտարարեց «Դ-Լինկ ինթերնեյշնլ» ընկերությունը, որի հիմնական գործունեությունը սարքավորումների համար ծրագրային լուծումների և փաթեթների մշակումն ու նոր ծրագրային լուծումների հետազոտությունն է՝ սարքերի արդյունավետության բարձրացման համար:
Լրագրողների հետ զրույցում ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանն ասաց, որ այսօր իրենց հիմնական խնդիրը մասնագետների պակասն է. «Կցանկանայի, որ շրջանավարտներ վերցնենք աշխատելու: Սակայն մեզ մոտ կրթական մակարդակը շատ հետ է արդի պահանջներից: Այս խնդիրը կա ՏՏ ոլորտի բոլոր հայաստանյան ընկերություններում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա